Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Շնորհաւորանք

Հրանոյշ Յակոբեան

December 6, 2025
in Յօդուածներ
0
Շնորհաւորանք

Լրացաւ հայ ազգի տաղանդաւոր զաւակ, գրող-հրապարակախօս, մօտ 20 տարի «Զարթօնք» թերթի խմբագիր, մանկավարժ, մշակութային եւ կուսակցական գործիչ,  պարզապէս արժանի հայորդի՝  Պարոյր Աղպաշեանի ծննդեան 80-ամեակը։

Ջերմ սիրով շնորհաւորում եմ մեր լաւ ընկերոջը, հայրենիքի ու ազգի նուիրեալ Պարոյր Աղպաշեանին յոբելեանի կապակցութեամբ, մաղթում եմ երկաթեայ առողջութիւն, երկար-երկար տարիների կեանք՝ յաջողութեամբ շարունակելու իր ազգանուէր առաքելութիւնը, հրապարակախօսական եւ գրական գործունէութիւնը՝ ի շահ հայ ժողովրդի բարգաւաճման։

Յովհաննէս Աղպաշեան անուն-ազգանունը ինձ ծանօթ է 1980-ականներից, երբ ձեռքս ընկաւ սփիւռքեան մամուլը, ապա հանդիպեցի նոյն ազգանունով այլ հեղինակի` Պարոյր Աղպաշեան, եւ հետագայում, ոչ ի զարմանս ինձ, տեղեկացայ, որ տաղանդաւոր հօր շնորհալի որդին է այս հրապարակախօս-խմբագրապետը:

Զբաղուելով սփիւռքեան հիմնախնդիրներով, Հայաստանի եւ Սփիւռքի  գործակցութեան զարգացման հարցերով Աղպաշեանների հեղինակած հրապարակումները, յատկապէս հրապարախօսական յօդուածները գրաւեցին իմ ուշադրութիւնը, քանի որ դրանք մտահոգութիւններ էին եւ առաջարկներ Հայրենիքի շուրջ ստեղծուած մարտահրաւէրների լուծման, Հայրենիքի հետ Սփիւռքի կապերի ամրապնդման վերաբերեալ։ Ապա եւ հնարաւորութիւն ունեցայ գործակցել Սփիւռքի կառոյցների եւ Աղպաշեանների նման անհատների հետ՝ հասկանալու այդ բազմաշերտ, բազմաճիւղ, բարդ երեւոյթը, որ կոչւում է ՍՓԻՒՌՔ:

Պարոյր Աղպաշեանի հայեացքների առաւելութիւնը եւ ճշմարտացիութիւնը կայանում են այն բանում, որ  նա բարձրագոյն կրթութիւնը ստացել է Երեւանի պետական համալսարանում եւ քաջ ծանօթ է թէ՛ հայաստանեան եւ թէ՛ սփիւռքեան իրողութիւններին, գիտի մարդկանց հոգեբանութիւնն ու մտածելակերպը, կարողանում է ժամանակին ախտորոշել հիմնախնդիրները, ձեռքը միշտ պահում է Հայրենիք-Սփիւռք գործակցութեան զարկերակին եւ իր կուռ տրամաբանութեան, սուր մտքի շնորհիւ անսխալ բանաձեւում իրավիճակներ, յայտնում իր մօտեցումները։ Հայրենիք-Սփիւռք գործակցութեան զարգացման ընթացքում առաջացած հիմնահարցերին լուծումներ տալու համար օգտուել եմ Աղպաշեանների հրապարակախօսական յօդուածներից եւ չեմ սխալուել։ Աշխատանքի բերումով առիթներ եմ ունեցել բազմաթիւ հանդիպումներ, քննարկումներ ունենալ Պարոյրի հետ։ Ակնաջալուր լինել նրա մտքերին, վերլուծութիւններին, ինչու չէ նաեւ քննադատութեանը այս կամ այն հարցի վերաբերեալ։

Նա սփիւռքահայ մտաւորականի իսկական կերպար է՝ ուղղամիտ ու անաչառ, ճշմարտախօս ու բարեկիրթ։ Երկար տարիներ հնարաւորութիւն եմ ունեցել  գործակցել Աղպաշեանի հետ, լսել նրա իմաստուն խորհուրդները, մտահոգ ու լուրջ մեկնութիւնները՝  ժամանակի, ղարաբաղեան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման, Հայրենիք-Սփիւռք կապերի, Սփիւռքի ներկայ իրավիճակի, ուծացման վտանգների մասին:

Այսօր էլ մեծ բաւականութեամբ եմ աղպաշեանական նիւթեր կարդում եւ հիանում, որ նոյնիսկ առաջացած տարիքում միտքը այդքան պայծառ է, որ նրա ստորագրութիւնը  մի մեծ զանգուածի մօտ հպարտութիւն է առաջացնում, իսկ մարդկանց մէկ այլ խումբ, կառոյց մտածում են,  թէ յանկարծ քննադատութիւնը իրենց ուղղուած չլինի:

Էական է նրա վաստակը՝ որպէս հայ մամուլի, հայ գրականութեան եւ հայ մշակոյթի երախտաւորի։ Կէս դարից աւելին Պարոյրի անունը չի իջնում հայ մամուլի էջերից։ Աղպաշեանը նաեւ իր համարձակ ասելիքով անվարան վեր է հանում ներկայ իրավիճակի բացերը, սխալները եւ գալիքի համար կոչնակ է հնչեցնում իւրաքանչիւրի անելիքի եւ հայ ժողովրդի միասնութեան մասին։ Նրա հրապարակախօսային յօդուածները յոյժ կարեւոր են մեր ժողովրդին թէ՛ Սփիւռքում, եւ թէ՛ Հայրենիքում, քանի որ չկայ ազգային հնչեղութիւն ունեցող որեւէ խնդիր, որին Աղպաշեանը չանդրադառնայ, իր մեկնաբանութիւնները չտայ։ Ցաւի ու տառապանքի խտացումներ են 44-օրեայ պատարազմի, Արցախի վիճակի, հայաթափման մասին նրա յօդուածները։

Որպէս գրող, հրապարակախօս, ազգային, հասարակական-կուսակցական գործիչ նա նաեւ իր կարեւոր աւանդն է բերել լիբանանահայութեան կրթութեան գործի կազմակերպման եւ զարգացման ասպարէզում։

Պարոյր Աղպաշեանի արժէքաւոր եւ արդիական յօդուածների շարքը, որոնք տպագրւում են պարբերաբար սփիւռքեան ամենատարբեր թերթերում, նուիրուած են՝  «Աղաւաղուած, աղճատուած ու գռեհկացուած բազմապաշարային հայոց լեզուն (բջիջային ցանցերուն մէջ)», «Ազգային թէ՞ հայրենական կուսակցութիւններ. որո՞նք պատմական-այժմէական են, որո՞նք՝ ոչ», «Հայրենիքը ո՞ւր վարդագոյն է եւ ո՞ւր… մոխրագոյն» եւ այլ։ Այնտեղ շօշափւում են հայ ինքնութեան պահպանման Հայաստան-Սփիւռք կապերին, ծառացած բազում մարտահրաւէրներին, հայոց լեզուի անաղարտութեան պաշտպանութեանը, հայ եկեղեցուն, մամուլին, պետութեան անվտանգութեանը, Սփիւռքի ուծացումը կանխելուն, ազգային արժէքների պահպանմանը, Հայրենիքը յաւերժ պահելուն, աշխարհատարած հայերի համախմբմանը, նրանց զօրաշարժի ենթարկելուն։

Հարուստ եւ բեղնաւոր է նրա գրիչը եւ հայութեանը նուիրել է տասնեակ հատորներ, հրապարակումներ յատկապէս հայագիտւթեան ոլորտում, իսկ յուշագրութիւնները եզակի գանձարանի են նման, որը երկար-երկար դեռ պէտք է ուսումնասիրուեն։ Նրա հեղինակած գրքերը դասագիրք կարող են հանդիսանալ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, երիտասարդութեան համար։ Սակայն դրանց դափնեպսակն է կազմում 2017թ․ հայ ընթերցողների սեղանին դրուած  «Յովհաննէս Աղպաշեան․ Մարդը, գրողը, թարգմանիչը, հրապարակագիրը, քաղաքական գործիչը, երգիծաբանը» հատորը, որը պատուարժան հօր՝ Յովհաննէս Աղպաշեանի կեանքի եւ գործի խտացուած ներկայացում է․ «Սփիւռքեան Հրապարակումներ, Հիմնախնդիրներ, Հոլովոյթներ»-ից մինչեւ «Գրական կտորներ»-ը, «Գրականագիտական գեղարուեստական նիւթեր», ինչպէս նաեւ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններին  նուիրուած  եւ «Խիկարական կսմիթներ եւ խայթոցներ» բաժինները։ Այս գիրքը ընթերցելուց յետոյ պարզ է դառնում, որ «Պտուղը ծառից հեռու չի ընկել», որ նա ունի հզօր եւ ամուր արմատ, կենսական ու կենսառատ ծինը: Որդին ժառանգել է հօր հայրենասիրութիւնն ու ազգասիրութիւնը, լեզուի ճոխութիւնն ու ասելիքի խորութիւնը, խիզախութիւնն ու բանիմացութիւնը, մարդասիրութիւնն ու հաւասարակշիռ կեցուածքը։

Նրան կարելի է տեսնել տարբել սրահներում բանախօսելիս, մշակութային ձեռնարկներին մասնակցելիս, դասախօսութիւններ կարդալիս։ Նա աչքի է ընկնում իր տպաւորիչ խօսքով, ճշգրիտ եւ հետաքրքիր վերլուծութիւններով, խորիմաստ, տեղին  եւ անաչառ քննադատութեամբ։

Պարոյրը ստեղծել է լուրջ գրական-հրապարակախօսական ժառանգութիւն, որը հարստացրել է մեր լրատուութիւնն ու գրականութիւնը, մտաւոր եւ հոգեւոր սնունդ է տուել ընթերցողին, օգնել եզրայանգումներ կատարելու։

Պարոյր Աղպաշեանը լիբանանահայ մտաւորական փաղանգի սիւներից է։ Նա  գրական հրապարակային ոլորտի այն անհատականութիւններից է, որոնք իրենց ողջ կեանքն ու աստուածատուր շնորհը ծառայեցնում են հայապահպանութեանը, հայ մշակոյթի, ոգու եւ տեսակի պահպանմանը:

Սիրելի Պարոյր, իմ լաւ բարեկամ,

Ձեր գրական վաստակը բարձր է գնահատուել եւ որպէս մտաւորական արժանացել էք  Հայաստանի Հանրապետութեան պետական եւ գերատեսչական պարգեւների: Այդ պարգեւների կողքին աւելացել է նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան բարձրագոյն պարգեւը՝ Ոսկի մետալը:

Ես ուրախ եմ, որ տասնեակ տարիներէ ունեմ  Ձեր բարեկամութիւնը։ Դուք ապրում էք  մեր ժողովրդի եւ պետութեան հոգսերով, նրանց հզօրացման եւ միասնութեան համար տառապում էք, ամենատարբեր բանաձեւեր առաջարկում։

Մաղթում եմ Ձեզ, որպէս իմ աւագ ընկեր, ամուր առողջութիւն, որպէսզի Ձեր հզօր եւ հայրենանուէր գրչով շարունակէք հայութեան հոգում նոր ջահեր վառել։

Պատուարժա՛ն պարոն Աղպաշեան,

Դուք Ձեր հայկական ազգային ազնիւ նկարագրով ու հոգեկերտուածքով, Ձեր մեծ աւանդով ունէք Ձեր մնայուն տեղն ու դերը Լիբանանում, ինչու չէ նաեւ Հայրենիքում։

Ձեզ մաղթում եմ ստեղծագործական նորանոր երկունքներ, մտքի բարձր թռիչք` յանուն Հայաստան Տան, Հայոց պետականութեան զօրացման, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման եւ ամրապնդման:

Վստահ եմ, որ տօնելու էք նոր յոբելեաններ եւ կը շարունակէք Ձեր պատկառելի ներդրումը ունենալ հայ մշակոյթի զարգացման գործում, իմ  հայամիտք Մեծ Բարեկամ։

 

Սիրով՝

Հրանուշ Յակոբեան

ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար,

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան,

իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր

Share64Tweet40
Previous Post

Աղմկայոյզ

Next Post

Լուրեր. 9 Դեկտեմբեր 2025

Next Post
Լուրեր. 9 Դեկտեմբեր 2025

Լուրեր. 9 Դեկտեմբեր 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.