Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Աղմկայոյզ

Ռուբէն Յովակիմեան

December 6, 2025
in Յօդուածներ
0
Աղմկայոյզ

«Որոշումին պէտք կառչել,

եթէ  այն իրաւացի է,

ոչ թէ որովհետեւ այն

 արդէն կայացուել է»։

 Լա Ռոշֆուկօ

 

Յետադարձ հայեացք նետելով հայ դարաւոր անցեալին, ազգային մակարդակի միակ անուրջը որին կարող ենք  տենչալ՝ հայ աւետեաց երկրում կերտել մեր կարիքներին ու ճաշակին յարմար, ազատ, անկախ բարգաւաճ երկիր, գուրգուրել, ըմբոշխնել եւ օժտել նրան բոլոր տեսակի բարիքներով, նման արդէն գոյութիւն ունեցող որոշ երկրների՝ ո´ւր աճեն, մեծանան, կրթուեն ու բազմանան մեր զաւակները: Հաշուի առնելով երկրում տիրող արդի քաղաքական անընդունելի այն ժխորը, որին ցաւօք ականատես ենք, հնարաւոր չէ նոյնիսկ երազել այդ ուղղութեամբ:

Խնդիրը իշխանութիւն-ընդդիմութիւն իմաստից զուրկ, անխոհեմ առճակատումը չէ միայն, որին նենգութեամբ յարել է բարձրաստիճան կղերի մի խումբ, իր վերադասի թելադրանք-օրհնութեամբ, որոնց միացել են  նաեւ նախկին պետական այրեր․ որ փորձում են իրենց աջակցութեամբ արգելք լինել պետական բոլոր տեսակի քայլ-որոշումերին, ունենալով  հիմնական նպատակ՝ իշխանութեան եւ աւարի վերագրաւում, մինչեւ իսկ եղածը քանդելով:

Ընդհանուր հանրային կարծիքն այն է, թէ այս աղմկայոյզ կացութեան ու ծրագրերի ակունքը մեր սահմաններից դուրս է եւ մեր հայրենակիցներից ոմանք հաւանաբար գործակցում են,  այդ ուժերի հետ, որ, ըստ երեւոյթին, դարերի հնութիւն է:

Նման մի ակնբախ իրականութիւն էր Սամուէլ Կարապետեանի հանդէս  գալը: Արթնանալով իր ռուսական դրախտում՝ (քաղաք Կալուգա), անյայտ դրդումներից,  հսկայական ունեցուածքը  թողած շտապ հասաւ մայր երկիր, եւ կարծելով, թէ կնոջ հետ իր  նկարը Էջմիածնի վեհարանի պատերին կախելով, իրաւազօր է փափաքիլ ու յայտարարել «Մեր ձեւով» իշխանափոխութիւն իրագործումը՝  որ պատուեր էր, շահելով  «քաղաքական բանտարկեալի» կարգավիճակ:

Բերանի ծամօն դարձած «հողերը տուին, Արցախը ծախեցին, եկեղեցին առեւանգում են» ու նման զանազան տխմարութիւնների միակ թիրախը ամբոխին մոլորեցնելն է, պղտոր ջրում ձուկ որսալու եւ իշխանութեան  վերադառնալու անուրջով: Միքայէլ Աջապահեանի կոչերն ու դիմումները նախկին նախագահներին՝ բանակը  ներգրաւել զինուորական յեղաշրջում անելու, որի կողքին մասնակցութեամբ եւ ղեկավարութեամբ Բագրատ Գալստեանի, ամիսներ  շարունակ փողոց  փակուեցին եւ ցոյցեր տեղի ունեցան աղբամաններ պարպելով մայթերին: Այդ բոլորը կատարւում էին նրանց վերադասի գիտութեամբ եւ  օրհնութեամբ:

Թէեւ նման կոչերի ու կանչերի պակաս չկայ, բայց արտառոց մի ճեղք է բացուել ընդդիմութեան շարքերում: Արտաքին գործերի նախկին նախարար  Ժիրայր Լիպարիտեանը, որ Սփիւռքում նստած իր անկիւնից ամէն տեսակի, կարգի ու մեծութեան աղբ էր նետում ՀՀ հասցէին, մանաւանդ ռուսների հետ յարաբերութիւնների առիթով, գնահատելով որ ռուսները իրաւացի էին հայերի նկատմամբ գերակայութիւն ունենալու, քանզի նրանք մեծ են ու հզօր, իսկ բնութեան օրէնքներով ուժեղին միշտ թոյլն է ենթարկւում: Այսօր նա շապիկը փոխել՝ դրուատանքի խօսքեր է շռայլում վարչապետի վարած քայլերի ու ծրագրերի նկատմամբ, որ կարելի է խիստ նոր մտայնութիւն, վերաբերմունք նկատել, եթէ նոյնիսկ պատճառն ու նպատակը անյայտ են, մինչեւ իսկ, իր հեռատեսիլի հարցազրոյցին  նա կարեւորեց  անդրադառնալ Թրամփ-Փաշինեան երկխօսութեանը, գնահատելով խիստ դրական  «Խաղաղութեան  խաչմերուկ» ծրագրիը, որը կարող է լայն դուռ  բացել մեր առջեւ  տարբեր պետութիւնների հետ  յարաբերութիւններ հաստատելու շահաւէտ հիմունքներով, մի ծրագիր, որ գերել է նոյնիսկ մեր նախկին երդուեալ երկու թշնամի հարեւաններին: Ցորենի երկու առաքում արդէն ունեցանք Վրաստանի ու Ատրպէյճանի    երկաթուղային  տարածքով. անհերքելի փաստ է:

Մնում է թեւերը քշտել ու գործի անցնել, որի համար բարի երթ ենք մաղթում:

Share63Tweet40
Previous Post

Յակոբ Յակոբեան Եւ Մարի Յովէլեան-Յակոբեան Արուեստագէտ Զոյգին Զուգահեռ Աշխարհները. Հոն, Ուր Լռութիւնը Կը Հանդիպի Լոյսին

Next Post

Շնորհաւորանք

Next Post
Շնորհաւորանք

Շնորհաւորանք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.