Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Խապրիկներ Նոր Հաճըն Աւանէն. Ampere Գիտատեխնիկական Աշխատանոց

Սառա Յարութիւնեան

November 11, 2025
in Հայաստան
0
Խապրիկներ Նոր Հաճըն Աւանէն. Ampere Գիտատեխնիկական Աշխատանոց

Վերջերս Հայաստանի Նոր Հաճըն աւանի երեխաների եւ պատանիների զրոյցներում յաճախ կարող էք լսել բաւականին հետաքրքիր բառեր՝ Arduino, տրօն, 3D մոտելաւորում, ռեզիսթոր եւ այլն։ Եթէ մի պահ չիմանաք՝ ինչի մասին է խօսքը, կը մտածէք՝ գիտաժողովի էք մասնակցում, ոչ թէ պատանիների զրոյցին։ Այս ամէնը պատահական չէ․ քաղաքում արդեն մէկ տարուց աւել է, ինչ գործում է «Ամպեր» գիտատեխնիկական աշխատանոցը, որը փոխում է այն պատկերացումը, թէ ինչպէս կարելի է սովորել՝ միաժամանակ ստեղծելով, փորձելով եւ բացայայտելով։

«Ամպեր»-ի պատմութիւնը սկսուել է երկու ընկերների՝ Սարիբեկ Կարոյեանի եւ Սուրէն Երեմեանի գաղափարով։ Սարիբեկը, ով ծնուել է Նոր Հաճընում, երկար տարիներ ապրել է արտերկրում, բայց 2020 թուականի Արցախեան պատերազմից յետոյ որոշել է վերադառնալ հայրենիք։ «Այն ժամանակ հասկացայ, որ եթէ ուզում ես փոխել երկիրը, պէտք է սկսես կրթութիւնից։ Լաւագոյն նուէրը, որ կարող ես անել հայրենիքիդ, դա դպրոցն է»,- ասում է Սարիբեկը։

Այս գաղափարը կեանքի է կոչուել ընկերոջ՝ Սուրէն Երեմեանի հետ միասին։ Եւ պատահական չէ, որ դպրոցի բացումը տեղի է ունեցել հենց Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը։ «Մենք ուզում էինք, որ մեր նախաձեռնութիւնը լինի ոչ թէ պարզապէս նախագիծ, այլ խորհրդանշական սկիզբ նոր սերնդի համար՝ ինքնուրոյն մտածող, ստեղծարար ու պատասխանատու քաղաքացիների»,- յաւելում է Սուրէնը։

Արդէն մեկ տարուց աւելի է, ինչ «Ամպեր» գիտատեխնիկական աշխատանոցը Նոր Հաճընում դարձել է կրթութեան եւ նորարարութեան կենդանի կեդրոն։ Այստեղ սովորում են աւելի քան 100 երեխայ եւ երիտասարդ, որոնցից 20-ն արդէն շրջանաւարտներ են։ Աշխատանոցում անցկացուող դասընթացները ներառում են՝ ռոպոթաշինութիւն, Arduino ծրագրաւորում, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառուցում եւ օպերատորութիւն, 3D տպագրութիւն եւ մոտելաւորում, եւ շատ աւելին։ Դասընթացքները նախատեսուած են 6-ից 25 տարեկանների համար՝ տարիքային խմբերի բաժանումով, որպէսզի իւրաքանչիւրը կարողանայ զարգանալ իր մակարդակին համապատասխան։

«Ամպեր»-ի նպատակն է մարզաբնակ երեխաներին տալ այն կրթութիւնը, որը շատերը նախկինում կարող էին ստանալ միայն Երեւանում։ Սա ոչ միայն գիտելիքի կեդրոն է, այլեւ համայնքի զարգացման շարժիչ ուժ։ Ամէն դաս միւսին նման չէ․ երբեմն սեղաններին լարեր են, պտուտակներ ու փոքրիկ շարժիչներ, իսկ պատերի վրայ՝ երեխաների նախագծած եւ կառուցած տրոնները։ «Մենք ուզում էինք, որ մարզաբնակ երեխաներն էլ ունենան նոյն հնարաւորութիւնները, ինչ մայրաքաղաքում սովորողները, նորարարութիւնը հասնի նաեւ Նոր Հաճըն»,- ասում է Սուրէնը։ Ամէն ինչ իրականացուել է ընկերների եւ բարեկամների ֆինանսական աջակցութեամբ, առանց պետական միջոցների։

Սակայն այժմ «Ամպեր»-ը նոր նպատակներ ունի՝ ընդլայնուել, ստեղծել նոր աշխատանոցներ, եւ ներգրաւել բարերարների, ովքեր կը հաւատան նոյն գաղափարին՝ գիտելիքը որպէս ազգային ուժ։

Աշխատանոցի սաները արդէն մասնակցում են տարբեր մրցոյթների եւ հեքեթոնների, գրանցելով յաջողութիւններ։ Վերջերս նրանք Կիւմրիում կայացած «Օդագնաց 2025» մրցոյթում զբաղեցրել են առաջին տեղը։

Նոր Հաճընը, որը իր անունով պահպանում է հին Հաճընի յիշատակը, այսօր նորովի է շարունակում նրա պատմութիւնը՝ կրթութեամբ, տեխնոլոկիայով ու հաւատով ապագայի հանդէպ։ «Մեր երեխաներն են լինելու այն ուժը, որ կը կառուցի վաղուայ Հայաստանը։ Մեզ մնում է նրանց տալ ճիշդ գործիքներ ու ազատ մտածողութիւն»,- ասում է Սարիբեկը՝ վստահ, որ ամեն մեծ փոփոխութիւն սկսւում է փոքր քաղաքի մեծ երազանքից։

Share91Tweet57
Previous Post

«Թռչող Հայրիկը». Ողբերգական Ու Զուարճալի Ճամբորդութիւն Մը Յիշողութեան Մէջ

Next Post

LEBSPORTS-ի Հարցազրոյցը Հ.Մ.Մ. Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Միսաք Նաճարեանի Հետ

Next Post
LEBSPORTS-ի Հարցազրոյցը Հ.Մ.Մ. Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Միսաք Նաճարեանի Հետ

LEBSPORTS-ի Հարցազրոյցը Հ.Մ.Մ. Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Միսաք Նաճարեանի Հետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.