Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Մարզական հարուստ դարբնոց հայրենիքում. ԵՐԵՒԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԷՃ

March 22, 2025
in Յօդուածներ
0
Մարզական հարուստ դարբնոց հայրենիքում.  ԵՐԵՒԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԷՃ

 

Մայրաքաղաք Երեւանում է գտնւում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլէճը (ԵՕՀՊՄՔ), որն ունի աւելի քան 50 տարուայ փառահեղ անցեալ ու ներկայ։ Այստեղ անվճար կրթւում եւ մարզւում է մարզական կենսագրութիւն կերտող մատաղ սերունդը Հայաստանի տարբեր քաղաքներից ու մարզերից։ Մարզադպրոցը ղեկավարում է յունահռոմէական ըմբշամարտի Աշխարհի ախոյեան, քոլէճի շրջանաւարտ Վաղինակ Գալուստեանը, ով աշխատանքը համարում է պայքար՝ այն նմանեցնելով մարմնամարզին, որտեղ կայ՝ նպատակ, նուիրում եւ յաղթանակ։

Գործունէութեան տարիներից ի վեր մարզական այս դարբնոցն աշխարհին տուել է  հարիւրաւոր տիտղոսակիր մարզիկներ՝ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եւրոպայի առաջնութիւնների ախոյեաններ ու մրցանակակիրներ՝ Խորէն Յովհաննիսեան, Հոկսեն Միրզոյեան, Արմէն Նազարեան, Վաղինակ Գալուստեան, Կարէն Մնացականեան, Արամ Մարգարեան, Արսէն Յարութիւնեան եւ այլք։ Հպարտօրէն պէտք է աւելացնենք, որ այսօր Հայաստանի մարզական նուաճումների զգալի մասը միջազգային մրցաշարերից հայրենիք են բերում ԵՕՀՊՄ քոլէճի մարզիկները, նրանց պատուին էլ հնչել է Հայաստանի օրհներգն ու ծածանուել հայոց Եռագոյնը։

Կարեւոր առաքելութիւն է ստանձնել մեր մարզադպրոցը՝ կեանքի կոչել մատաղ սերնդի մարզական երազանքները, որոնց իրագործմանն անխոնջ նուիրուած են քոլէճի բարձրակարգ ու վաստակաւոր մարզիչները, փորձառու մանկավարժներն ու դասախօսները: Ուսուցումն այստեղ իրականացւում է հանրակրթական եւ միջին մասնագիտական բաժիններում, սովորողներն ապահովուած են անվճար բուժօգնութեամբ, սնունդով եւ կեցութեամբ։ Հանդիսանալով Հայաստանի հաւաքական խումբերը սնուցող երակներից մէկը՝ մարզադպրոցն ապահովում է հայկական մարզաշխարհի սերնդափոխութիւնը, որտեղ կոփւում ու մարզւում է մի սերունդ, որի նուաճումները փառք ու պատիւ են բերում ե՛ւ քոլէճին, ե՛ւ հայրենիքին, ե՛ւ հայ ժողովրդին։

Յաւելենք, որ ՀՀ կառավարութեան աջակցութեամբ վերանորոգուել են մարզադպրոցի խաղային բաց մարզադաշտերը, ծանրամարտի մարզադահլիճը, կառուցուել են բաց մարզահրապարակներ, շահագործման է յանձնուել նորակառոյց բարձրակարգ հիւրանոցային համալիրը, ընթանում է ըմբշամարտի մարզադահլիճի վերանորոգումը։

Միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեկարգ պայմանները հնարաւորութիւն են տալիս քոլէճում ընդունել մարզիկների ոչ միայն Հայաստան հեռաւոր մարզերից, այլեւ արտերկրից՝ Յունաստանից, Իրանից, Քաթարից, Պուլկարիայից, Վրաստանից, Պելառուսիայց, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Փորթուկալից, Բալթեան երկրներից եւ Միջին Ասիայից։ Հիւրընկալուելով մեզ մօտ՝ նրանք անցկացնում են ուսումնամարզական հաւաքներ եւ մասնակցում են  միջազգային խոշոր մրցաշարերի։

ԵՕՀՊՄ քոլէճը պատրաստակամ իր հարկի ներքոյ ընդունել Սփիւռքի հայկական կառոյցների մարզիկներին՝ ընձեռելով նրանց հայրենիքում համատեղ ուսումնամարզական հաւաքներ եւ մարզական ճամբարներ անցկացնելու հնարաւորութիւն։ Նրանք կ’ունենան հայկական մարզաշխարհի առասպելների ու տիտղոսակիր մարզիկների հետ շփուելու, օգտակար խորհուրդներ ստանալու  մեծ հնարաւորութիւն։

Մենք առաջատար ենք գիտութեան մէջ, բարձրաճաշակ՝ արուեստում, ուժեղ՝ սպորտում։

https://www.facebook.com/olimpiakancollege

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴԵԱՆ

 

Share64Tweet40
Previous Post

ԿԱԶԱՅԻ ՄԷՋ ՆՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ

Next Post

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԱԾ ԵՆ ՍՈՒՐԻԱ

Next Post
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԱԾ ԵՆ ՍՈՒՐԻԱ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ ՈՒՂԵՒՈՐՈՒԱԾ ԵՆ ՍՈՒՐԻԱ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.