Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

  ԷՋԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. ՀԱՅԵՐԸ ՌՈՔՈՒՄ

February 27, 2025
in Այլազան
0
   ԷՋԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. ՀԱՅԵՐԸ ՌՈՔՈՒՄ

 

ԹՈՒՐՔԱՀԱՅ ՌՈՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Եաշար Քուրթ․ ծնուել է Սթամպուլում 1968-ին, երաժշտութեանը ծանօթացել է տարրական դպրոցական տարիքից։ Այս շրջանում նա իր ուսուցիչ Բեհրուզ Ֆիրուզմենտի խրախուսմամբ սկսել է երաժշտութիւն գրել իր խաղացած եւ բեմադրած թատերախաղերի համար։

Նրա նախնիներն ապրել են Վանի շրջանում՝ հայկական Անձեր գիւղում։ 1915-ին հայկական ջարդերի ժամանակ ամբողջ ընտանիքը կոտորուեց։ Ողջ է մնացել միայն Իսմայիլ անունով ինը տարեկան տղան, ով ոտքով քայլել է Սեւ ծովի ափ, որտեղ նրան փրկել են բարի մարդիկ։ Այս տղան Եաշարի նախապապն էր։ Իր ընտանիքի պատմութիւնը նա իմացել է 40 տարեկանում եւ դա յեղաշրջող ազդեցութիւն է ունեցել նրա վրայ։ Նա սկսեց սովորել հայոց լեզուն, կարդալ Հայաստանի պատմութեան մասին գրքեր։ «Բարձրաձայն յայտարարելով, որ ես այժմ հայ եմ, ես շատ թշնամիներ ձեռք բերեցի,- ասում է Եաշարը, ով դարձաւ Արշակ:- Նոյնիսկ նրանցից ոմանք, ում ես ընկերներ էի համարում, երես թեքեցին ինձանից: Մարդիկ կային, որ ասում էին. լաւ, քանի որ հայ ես, ուրեմն գնա Հայաստան։ Ինձ համար դժուար է բացատրել, որ եթէ հայ եմ, ուրեմն այստեղ տանն եմ։ Իմ նախնիների հայրենիքն այս երկրի մաս է դարձել ոչ իրենց կամքով։ Բայց չնայած դրան, հայերն այնքան բան են արել այս երկրի համար, որ ես կարող եմ հանգիստ հպարտանալ իմ ծագմամբ»:

2011-ին նա Հայաստանում աշխատել է Արտօ Թունջպոյաճեանի եւ Armenian Navy Band-ի հետ:

 

Հայկօ Ջեփկին

Հայկօ Ջեփկինը թուրքահայ ռոք երաժիշտ է, ով յայտնի է դարձել յարձակողապաշտ այլընտրանքային երաժշտութեան մէջ մեղեդային գոյներ հաղորդելու իր հմտութեամբ: Հայկօն աշխատում է այնպիսի ոճերում, ինչպիսիք են ռոքը, մետալը, անատոլիական ռոքը։ Նա Սթամպուլի հայկական Կեդրոնական վարժարանի շրջանաւարտ է։

Ջեփկինը բազմաթիւ միջոցառումներ կազմակերպել եւ ինքն էլ մասնակցել է։ 2006-ին, 2007-ին եւ 2009-ին մասնակցել է Rock’n Coke-ին, իսկ 2007-ին՝ է Rock Müzikaller-ին եւ Van için Rock-ին։ Նա ստեղծել է Araf ֆիլմի հիմնական երաժշտութիւնը (Soundtrack), իսկ նրա «Son Kez» երգը Sakin Olmam Lazım ալպոմից նոյնպէս ներառուել է ֆիլմի երաժշտութիւններում։

Նրա իւրայատուկ արտաքինը ճանաչելի է դարձրել Հայկոյին, թէեւ սկզբում բարդոյթների պատճառ էր։ Նա շատ ինքնատիպ եւ կերպարային երաժիշտ է, ինչի շնորհիւ նաեւ նկարահանւում է ֆիլմերում։

 

Meluses

Համշէնահայ այս ռոք խումբը ստեղծուել է Սթամպուլում։ Խումբը ներկայացնում է ֆոլք-ռոք՝ համշէնահայերէն բարբառով։ Ժամանակին նրանց «Գարմի» եւ «Խադուլիկ» երգերը բաւականին աղմուկ բարձրացրին ունկնդիրների շրջանում։ «Խադուլիկ»ը համշէնի խօսուածքում նշանակում է՝ շատ գեղեցիկ եւ խայտաբղէտ:

Մելուսես՝ (մեր լոյսը) խմբի երգերի եւ երաժշտութեան հեղինակը մեծ մասամբ Մաղրուֆ Քիպարն է: Նա ասում է, որ հենց այս առաքելութիւնն է ներդրուած խմբի էութեան եւ երաժշտական ոգու մէջ: «Այս իմաստն ենք տեսնում մեր երաժշտութեան մէջ եւ հենց սա էլ ուզում ենք փոխանցել մարդկանց,- ասում է նա,- «Մեր լոյսն» ասելիս՝ իրականում նկատի ունենք նաեւ այն, որ մեր երգերով կարող ենք բոլորի լոյսը լինել»:

Նրանք երգում են Համշէնի բարբառով, մասամբ՝ նաեւ թուրքերէն: Խմբի երգացանկում յաճախ են հնչում համշէնական ժողովրդական երգեր, ինչպէս Մաղրուֆն է ասում՝ անանուն երգեր: Քիպարը ասում է. «… Երգում կամ նուագում ենք այնպէս, ինչպէս տեսնում ենք կեանքը, նայում աշխարհին: Սէր, բնութիւն, փորձութիւններ, կարօտ, երաժշտութեամբ պատմում ենք երբեմն էլ բաներ, որոնք խօսքերով չենք կարողանում պատմել»:

 

ԻՍՐԱՅԷԼԱՀԱՅ ՌՈՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Apo & the Apostles եւ Ափօ Սահակեան

Ափօ Սահակեանը փոփ-ռոք երաժիշտ է, ով ծնուել է Երուսաղէմի Հին քաղաքի հայկական թաղամասում։ Նա ռոք երաժշտութիւնը մօտեցրել է փոփին՝ համադրելով նաեւ պլուզ եւ էթնիկ տարրերի հետ, աւելի ընկալելի դարձնելու եւ զանգուածայնացնելու համար։ Նա Apo & the Apostles խմբի հիմնադիրն է, ով յայտնի է նաեւ անհատական գործունէութեամբ։

Միաւորելով մասնակիցների բազմակողմանի փորձը՝ խումբը դարձաւ երաժշտական ոճի առաջամարտիկ, որը միաւորում է պլուզ, պարային եւ Արեւելեան տարրեր։ Բայց իւրաքանչիւր նոր աշխատանքով Apo & the Apostlesը ձգտում է նոր ոճեր բերել իրենց հնչողութեանը: Նրանց բեմելային սինկըլը՝ Baji Wenek-ը, աւելի քան մէկ միլիոն դիտում է հաւաքել Youtube-ում եւ ընկերային ցանցերի այլ հարթակներում: Նրանք ճանաչուել են որպէս տարածաշրջանի ամենայայտնի նոր խմբերից մէկը, որը յայտնի է իր գիշերային համերգերով: Նրանց առաջին «Back to Sababa» ալպոմը օգտագործում է շեփորներ, Արեւելքի ռիթմեր եւ Արեւմուտքի մեղեդիներ, որոնք մարմնաւորուած են առաջատար «Fil Zaman» սինկըլում: Նրանց վերջին սինկըլը ՝ «Bandora Blues», ընդգրկուած է «Ya Zalamez» չորրորդ մինի ալպոմում։ Universal Music ՄԵՆԱ-ի թողարկած սինկըլը եւ մինի ալպոմը մեծ ուշադրութիւն են գրաւել տարածաշրջանում խմբի զարգացող եւ բազմազան հնչողութեան շնորհիւ։

Սահակեանն աշխուժօրէն զբաղւում է նաեւ իր անհատական նախագծով, որը նպատակ ունի վերականգնել հայի արժանապատուութիւնը (յատկապէս 2020-ի պատերազմի աւարտից յետոյ), վերագտնել ինքնութիւնն ու ուժ գտնել խնդիրների լուծման համար։ Երաժիշտն ասում է․- «Քանի որ ես մի ժողովրդի զաւակ եմ, որը տեսել է իր բաժին խաւարը, երբեմն ինձ թւում է, որ հայ ժողովրդական երգերի կատարումը շատ աղօտ լոյս է վառում այս շատ մութ թունելում: Ես իրապէս կարծում եմ, որ հայկական ժողովրդական երգի մէջ կախարդանք կայ: Հենց հիմա մենք՝ հայերս, անդունդն ենք ընկած, բայց աւելի լաւ է այդ անդունդում ինչ-որ ժողովրդական երգեր հնչեն, քան ընդհանրապէս ոչինչ չհնչի»:

 

Ամփոփում

Հայաստանից դուրս հայկական ռոքը գործում է անկախ եւ ինքնուրոյն, միաժամանակ կապուած լինելով հայկական իրականութեան հետ ընդհանուր յիշողութեամբ եւ պատմական անցեալով։

Share63Tweet40
Previous Post

ԱՄԵՆԱՀԱՍ ՍԱՐԳԻՍԸ

Next Post

ՄԵՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԷՆԸ

Next Post
ՄԵՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԷՆԸ

ՄԵՐ ԴԱՐՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԷՆԸ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.