Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

  ԷՋԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. ՀԱՅԵՐԸ ՌՈՔՈՒՄ

February 25, 2025
in Այլազան
0
   ԷՋԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. ՀԱՅԵՐԸ ՌՈՔՈՒՄ

ՌՈՒՍԱՀԱՅ ՌՈՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Փիքասսոյի զաւակները/Дети Пикассо․ խումբը ստեղծուել է 1997-ին՝ ռոքի եւ ֆոլք երաժշտութեան ոլորտում փորձերի արդիւնքում՝ Գայա եւ Կարէն Յարութիւնեանների կողմից: 2002-ին խումբը ելոյթ ունեցաւ «Սիրին» կանացի երգի փառատօնում ու «Нашествие» («Գրոհում») ռոք փառատօնում եւ հեռարձակուեց «Наше радио»ի (Մեր ռատիօ) եթերով: Խումբը ճանաչուել է իբրեւ «2002-ի լաւագոյն նոր խումբ»։ 2000-ականների ընթացքում խումբը ձայնագրել է մի քանի ալպոմներ տարբեր ոճերում՝ ռուսերէն եւ հայերէն։ 2007-ին խումբը Մոսկուայից տեղափոխուեց Պուտափեշտ, որտեղ ստեղծագործում են նորովի, ինչի արդիւնքում «Picasso Children»ը վերածուել է ժամանակակից արեւելաեւրոպական երաժշտութեան հզօր ոճի կրող։ Այնտեղ նրանք թողարկեցին մի քանի ալպոմներ։ «Ժամանակակից ընդյատակեայ մշակոյթը մեր իսկական ժամանակակից արուեստն է, որը կայ այստեղ եւ հիմա: Պետութիւնը աջակցում է բառացի իմաստով՝ ոչ խօսքով, ոչ էլ յանուն ինչ-որ ձեւականութեան»,- ասել է Գայան։

 

Եուրի Կասպարեան

1980-ականներին «Կինօ» խմբի կիթառահար էր։ 1983-ին խմբի հիմնադիր եւ մենակատար Վիկտոր Ցոյը Կասպարեանին հրաւիրեց խումբ, իսկ մի քանի տարի անց Եուրին դարձաւ խմբի երաժշտական առաջատարը։ Ըստ Ցոյի կենսագրի՝ «Հենց Եուրիի ինքնատիպ նուագը մեծ մասամբ բնորոշեց 80-ականների վերջի դասական «Կինոյի» դէմքը, ու ինչպէս եւ ինքը՝ Կասպարեանը, դարձաւ խմբի երաժշտական ոճի մարմնացումը։ … Կասպարեանը հիմա էլ համարւում է Ռուսաստանի լաւագոյն կիթառահարներից մէկը ու, թերեւս, ամենաճանաչելին»։ 1990-ականներին սկսեց ձայնագրել ինտելեկտուալ, առաջադէմ երաժշտութիւն։ Նա այժմ էլ գործակցում է ռուսաստանեան ռոք երաժիշտների հետ։

 

Ստաս Նամին (Անաստաս Ալեքսէյի Միկոյեան)

Հայրը՝ Ալեքսէյ Անաստասի Միկոյեանը, ռազմական օդաչու էր։ Մայրը՝ Նամի Արտեմի Միկոյեան (Յարութիւնովա), երաժիշտ, արուեստաբան, գրող: Հենց նրա անունն էր Ստասը վերցրել որպէս ստեղծագործական ծածկանուն։ Անաստաս Միկոյեանը (Ստաս Նամին) անուանակոչուել է 1923-76-ի ԽՍՀՄ յայտնի քաղաքական գործիչ Անաստաս Իւանի Միկոյեանի՝ հայրական պապի անունով։ Նամին խորհրդային ռոք-մշակոյթի հիմնադիրներից մէկն է, նաեւ առասպելական «Ծաղիկներ» խմբի հիմնադիրը, ով իր գրեթէ յիսունամեայ գործունէութեան ընթացքում վաճառել է աւելի քան 60 միլիոն ձայնապնակ ԽՍՀՄում։ Կազմակերպել է Ռուսաստանում առաջին անկախ արտադրական SNC կեդրոնը, որտեղից դուրս են եկել ռուսական աստղերից շատերը, որոնցից մէկն էլ Նամինի ստեղծած «Gorky Park» խումբն էր։ Երկրում առաջին փոփ եւ ռոք-փառատօների կազմակերպիչն է։ Ստեղծել է ձայնագրական ընկերութիւն, ռատիոկայան, հեռուստաընկերութիւն, համերգային գործակալութիւն, գեղարուեստական ձեւաւորման գրասենեակ եւն., որոնք, դարձել են ռուսական շոու-պիզնեսի սկիզբը։ Կազմակերպել է առաջին ոչ-պետական սիմֆոնիկ նուագախումբը եւ երկրում առաջին միւզիքըլ թատրոնը։ 1969-ի վերջում, Վուդստոկի առասպելական փառատօնից տպաւորուած, նա ստեղծում է «Ծաղիկներ» նոր խումբը, որը հետագայում դառնում է ազգային (սովետական ապա ռուսական) առաջին խումբը եւ փաստօրէն երկրի զանգուածային մշակոյթում դնում է ռոք-շարժման սկիզբ։

Որպէս թատերական բեմադրիչ ու արտադրիչ Նամինը իր 1999-ին ստեղծած թատրոնում զբաղւում է ներկայացումների բեմադրութեամբ, որոնցից առաջիններն էին ամերիկեան հանրահռչակ «Hair» միւզիքըլը եւ «Jesus Christ Sperstar» ռոք-օփերան. երկուսն էլ արդէն երկու տասնամեակ բեմահարթակից չեն իջնում։ Նա հեղինակել է նաեւ փաստագրական ֆիլմեր, որոնցից ամենայայտնին է «Древние храмы Армении» (Հայաստանի հին վանքերը):

2020-ի Արցախեան պատերազմի ժամանակ նա աջակցել է հայ ժողովրդին, եւ նաեւ հանդէս եկել հրապարակային յայտարարութիւններով եւ հարցազրոյցներով։

 

Share63Tweet40
Previous Post

ՌՈՒՍԱՀԱՅ ՌՈՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Next Post

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՏԻՐԱՆԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ

Next Post
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՏԻՐԱՆԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՏԻՐԱՆԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.