Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Ա. ԿԻՒԶԷԼԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ՁՕՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐԱԺԻՇՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻՆ

December 12, 2024
in Այլազան
0

 

Հինաւուրց են երգերը մեր,

Խտացել է նրանց ալիքներում

Պատմութեան արձագանգն անմեռ։

Նրանց կաթ է տուել ամէն դար,

Ժողովուրդն է եղել յար

Երգերին մեր մայր…

Ծնուել են նրանք սիրուց, խինդից

Ու սնուել՝ ժողովրդի սրտից,

Բայց նաեւ, ախ,

Ծծել են կաթ յաճախ

Հայոց վշտից…

 

Ու դարեր երկար

Ոնց մայր ու որդի

Ժողովուրդ եւ երգ

Քայլեցին փշոտ հազար ճանապարհ,

Մտած թեւ-թեւի

Տեսան յաղթանակ,

Բազում մաքառում,

Այլեւ՝ պարտութիւն,

Մի առուակ ժպիտ`

Ծովացած արիւն,

Պատմութեան կրծքին

Բացելով լայն հուն:

 

Փառքիդ արձանին՝

Համբաւիդ արդար

Մարդկութիւնն համայն

Կերտել է արդէն

Ադամանդակուռ

Շքեղ պատուանդան։

Որպէս հայոց երգի արեւ

Քեզ կտանենք մենք տիեզերք:

Լոկ երաժիշտ չես մեզ համար,

Այլեւ ազգիդ, հայու անուան

Մեծ առաքեալ:

Դեռ երէկ էր, Անգլիայում՝

Ինչո՞ւ չէ, աշխարհում համայն,

Դէմքի վրայ յօնքերն ասես

Հարցման նշան,

Նետարձակում էին այսպէս հարցում.

Ո՞վ է հայը, կա՞յ Հայաստան։

Այսօր սակայն

Պատասխանում են անպայման.

Yes, I know

Gayaneh Ballet, Onidine Line,

Armenian composer

Aram Khachatouryan…

Վարպետների մեծ վարպետ,

Ձայների կախարդ ճարտարապետ,

Հնչիւնների Թորամանեան,

Երանգների Թորոս Ռոսլին,

Վառ գոյների Մարտիրոս Սարեան,

Փոթորկաշունչ Նարեկացի,

Մեղմ ու անուշ ինչպէս Տերեան,

Ամենայն Հայոց երաժիշտ,

Քաղաքացի յաւերժութեան,

Եղիայի որդի Արամ Խաչատուրեան։

 

Լոնտոն, 30 Յունուար, 1977

 

Share65Tweet41
Previous Post

   ՀԱՅԻ ՏԻՊԱՐԸ

Next Post

ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ ՅԱՂԹԱՀԱՐՈՂ ԴԻՄԱՑԿՈՒՆ ՈԳԻ

Next Post
ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ  ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ ՅԱՂԹԱՀԱՐՈՂ ԴԻՄԱՑԿՈՒՆ ՈԳԻ

ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐ ՅԱՂԹԱՀԱՐՈՂ ԴԻՄԱՑԿՈՒՆ ՈԳԻ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.