Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

ԽՕՍՔԻ ՈՒԺԸ

November 29, 2024
in Յօդուածներ
0

 

 

«Որքան դժբախտութիւն է լաւ

խօսելու համար բաւական խելք

չունենալը,  նոյնքան, ոչ բաւական

դատողութիւն՝ լռելու համար»:

La Bruyère

 

Խօսքը   բնութեան այն հրաշալիքն է, որի միջոցով մարդ արարածը մարդ դարձաւ, հեռացաւ կենդանական աշխարհից, դարձաւ բանական էակ, իմա՛  ասուն, եւ նրա իւրաքանչիւր արտասանած բառը պէտք է լինի բովանդակային եւ պարունակի իմաստ՝ ընդունելի եւ հասկանալի իր շրջապատի համար: Թէպէտ թութակն ու կաչաղակը եւս կրկնում ու վերարտադրում  են հնչիւններ, բայց զուրկ են սոսկ մարդու մենաշնորհ յատկութիւնից՝ բանականութիւնից: Ցաւօք, հանրութեան մէջ եւ երբեմն պաշտօնական  շրջապատում, մինչեւ իսկ պատգամաւորի եւ/կամ  քաղաքական գործիչի  տիտղոսաւորներ, հեռու չեն այդ տեսակին յարելու, երբ երկար, երբեմն շատ երկար բարբաջանքով որեւէ միտք արտայայտելու  անընդունակ  են:

Երբ  Խօսքը բովանդակալից ու համոզիչ է, դառնում է  հաճելի  եւ ընդունելի, բայց այն պէտք է լինի նաեւ չափաւոր եւ  միշտ կապակցուած  լռելու հետ: Պատահական չէ, որ տարբեր ժողովուրդների  տարածուած առակն է, թէ «Եթէ խօսքը արծաթ է, ապա լռելը՝ ոսկի», իսկ հակիրճ խօսքի լաւագոյն բովանդակալից նմուշ է Յուլիոս  Կեսարի «Եկայ, տեսայ, յաղթեցի»-ն:

Բովանդակութեամբ թէ՛ իմաստով խօսքն ունի ներուժ ու կարողութիւն, որոնք իրենց  բնոյթով տարբեր են եւ այլազան  եւ  լինում  են՝

  • Նուրբ զգացմունքային՝  սիրաբանութեան  կամ երեխայի գուրգուրանքի պարագային:
  • Խրոխտալի՝ երբ զինուորական հրահանգ է:
  • Բովանդակալից՝ գիտական զեկոյցի ընթացքին:
  • Համառօտ առակ՝ «գնա՝ մեռիր, արի՝ սիրեմ»:
  • Մշակոյթ՝ որեւէ երգի խօսքերը:
  • Հայհոյանք՝ ընդդիմադիր ելոյթ ԱԺ-ում:
  • Գովք, որեւէ դրական աշխատանքի համար:
  • Քաջալերում՝ ոեւէ ուսանողի սատարում:
  • Մահաբեր՝ անէծքի պարագային:
  • Կեղծ ու սուտ՝ նախընտրական կոչերը եւ բազում այլ նշանակութեամբ ելոյթներ: Ի դէպ տեղին է յիշել մի ծաղրանկար, որ ներկայացնում է ոչխարների հոծ խմբաւորում նախընտրական ցոյցի առիթով ո՛ւր թեկնածու գայլը ամբիոնից խոստանում է  ընտրուելու դէպքում դառնալ բուսակեր (végétarien):

Այս ցանկը հնարաւոր էր դեռ շարունակել, բայց նախընտրելի է այն թողնել յարգարժան ընթերցողի հայեցողութեան՝  ըստ իր պահանջին եւ ճաշակին:

Տեղին է նշել, որ «ԽՕՍՔ»ը սոսկ մի բառ չէ, այլ համակարգ՝ միաձուլուած մայրենի լեզուի հետ, նրանք ունեն կիրառման իրենց տիրոյթի կանոնները,  պահանջները եւ հանդիսանում են մեր ազգային խորհրդանիշը: Իւրաքանչիւր խօսքի համար՝ գրաւոր թէ բանաւոր, անհրաժեշտ է պահպանել եւ կիրառել  շարադրութեան, շարահիւսութեան եւ ոճաբանութեան սկզբունքները, որ յաճախ մոռացուած  են տարբեր  տեսակի՝ մինչեւ իսկ  պաշտօնական մամուլի  եւ հանրային ելոյթի իրաւունք  ունեցող որոշ անձանց  կողմից:

Բոլորս ունենք իրաւունք եւ պարտադրանք, եթէ ոչ պատասխանատուութեան զգացմունք՝ տէր կանգնել մեր անզուգական ոսկեղինկին, որ անմեղ զոհ  է դարձել որոշ թերուս խմբագիրների ձեռքին եւ սպասում է հայ դպրոցի հետ մէկտեղ իր վերածնունդին:

Մեծ է, շատ մեծ դպրոցի դերը մանկավարժների  հետ միասին, որ վերջին երեք տասնամեակին լուրջ որակական անկում ունեցան, որի պատճառները տարբեր են եւ այլազան, թերեւս այդ է պատճառը, որ ուսուցիչների վերահաստատման (ատեստաւորման ըստ ՀՀ վարչապետի) քայլեր են ձեռնարկւում, երկու տարուց ի վեր՝ պետական մակարդակով, որ իրականում ճիշդ եւ անհրաժեշտ քայլ է թերուսների բացայայտման համար: Անհրաժեշտ է լինել խիստ եւ անողոք կրթութեան  որակը խաթարումների նկատմամբ՝ այն ոչ միայն սխալ է, այլ նաեւ անհերքելի ոճիր:

Երբ հարց է ծագում խօսքի, ուսմունքի եւ լեզուի մասին   տեղին է նաեւ յիշել եւ արժանի գնահատականը տալ եկեղեցուն ու նրա ներդրումին դարերի ընթացքին: Իմ կարդացած տեղեկութիւնների համաձայն՝ եկեղեցին եւ դպրոցը եղել են անբաժան, եւ աներկբայ է, որ գրեթէ բոլոր պատմիչներն ու գրական դասակարգը եղել են եկեղեցուն կից դպրոցի սան: Որպէս անհերքելի փաստ բաւական է յիշել մեծն Րաֆֆին՝ իր յաճախած Տէր Թոդիկի դպրոցը: Այդ եւ նման բազմաթիւ վարժարաններ  ունեցած թերութիւններով հանդերձ աճեցրել են գրաճանաչ սերունդներ: Այդ էր նրանց համոզմունքը եւ նուիրումը մայրենի գաղափարախօսութեան նկատմամբ:

Այլ է  մտայնութեան որակը արդի բարձրաստիճան հոգեւորականների շրջանում: Նրանք ոչ մէկ աղերս ու առնչութիւն չունենալով կրթական ոլորտի հետ, ցոփ կեանք վարելով մինչեւ իսկ համարձակւում են զբաղուել քաղաքականութեամբ, որ իրականում արգելուած չէ, ուխտադրուժ քայլերով անդամագրւում են ընդդիմա-դիր խմբերին,  բողոքի ցոյցեր են կազմակերպում իշխանութեան դէմ՝ սրբազան անուան տակ եւ թեկնածու առաջադրւում  վարչապետի աթոռ գրաւելու ապուշ յաւակնութեամբ: Այդպիսին է Տաւուշը փրկելու անուան տակ, աւելի քան վեց ամիս փողոցներում ու հրապարակներում մի քանի տասնեակ մոլորեալներ հաւաքելով ցոյց անող սառեցեալ  (չ)արքեպիսկոպոսը, որ ինքը եւս չի հասկացել, թէ ի՞նչ է անում եւ ո՞ւր է գնում. միայն մէկ բան պարզ է, որ վերից եկած հրահանգ է կատարում:

Առեղծուածային նման կացութիւնը առաւել ջուր է բերում թշնամու ջրաղացին, քան որեւէ ազդեցութիւն մեր երկրին, եւ կարեւորն այն, որ այդ գործողութիւնները հրահանգողները եւ նրանց մունետիկ գործակալները  հաւատում եւ հնչեցնում են երկիր փրկելու մարմաջներ:

Դարերով պետականութիւնից զրկուած, ինչպիսին է մեր աւետեաց երկիրը, նման տխմար արարքների  ոչ կարիքը եւ ոչ պահանջը ունի:

 

 

ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

 

 

 

 

 

 

Share62Tweet39
Previous Post

ԱՐՄԵՆԱԿ ԵՂԻԱՅԵԱՆԷՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ (27)

Next Post

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ՝ ԱՅՍՕՐ

Next Post

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ՝ ԱՅՍՕՐ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.