Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

ԱՐԱՐՈՒՄ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ (ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ 100 ԳԻՐՔԵՐԸ)

November 19, 2024
in Յօդուածներ
0

 

 

Անհերքելի իրողութիւն է, որ իր երկիրը սիրող մարդկանց ուսերով է պահւում հայրենիքը, անկախ նրանից հայրենիքում է ապրում ու գործում, թէ նրա սահմաններից դուրս: Խօսքս սփիւռքահայ մշակոյթի ականաւոր գործիչ, գրականագէտ-մատենագէտ, հրապարակագիր ու բարերար Յովսէփ Նալպանտեանի մասին է:

Նրա մշակութային բեղուն գործունէութեան բաւականաչափ անկախութիւնը յուսադրող է ժողովրդական երկրում ապրելու համար: Նրա անվերջ առճակատումը անարդար երեւոյթների դէմ անկասկած իր ծիլերն է տալու մատաղ սերունդների հոգիներում: Նրա անհաւանական թուացող ահռելի աշխատութիւնների համար շնորհակալ են (եղել) լինելու շատ շատերը եւ երախտապարտ՝ անշահախնդիր օգնելու եւ ծառայելու իր հայրենիքին:

Յովսէփ Նալպանտեանի ազգանուէր, խելացի եւ համարձակ քայլերը խօսում են այն մասին, որ քանի դեռ ապրում ու գործում են այսպիսի տեսակի անհատներ այդ ազգը յարատեւելու է, անկասկած:

Այս տարուան Հոկտեմբեր 4-ին, Երեւանի Ա. Իսահակեան գրադարանում տեղի ունեցաւ Յովսէփ Նալպանտեանի չորս գրքերի շնորհահանդէսը: Ներկայ էի, եւ ականատես եմ եղել բարձրամակարդակ այդ շնորհահանդէսին: Աւելի քան եօթանասուն հոգի վայելեցին հայ գրքի ծնունդը, ըմբոշխնեցին վաստակաշատ մասնագէտների խօսքն ու գնահատականը, մեծապէս գոհ ենք:

Չորս գիրքերը հետեւեալներն էին. «Կեանքի շարունակուող շաւիղներ» 2 հատոր, հրապարակագրութիւն: «Սփիւռքահայ գրող-հրատարակիչներ» եւ «Հայկական բառարաններ» 2 հատոր մատենագիտութիւն:

Նոյն օրը նշուեց Յովսէփ Նալպանտեանի հրատարակած 100 գրքերի յոբելեանը։ Կարո՞ղ էք պատկերացնել 24 տարի եւ մի քանի ամսում, մի անձ հրատարակի 100 հատոր գիրք, բազում ֆիզիքական եւ նիւթական զոհողութիւնների գնով: Մեզի յայտնի չէ, թէ Հայաստանի հողի վրայ ապրող ոեւէ մասնագէտ անձ այսպիսի (գուցէ յիսուն գիրք) հսկայ իրագործում իրականացրած լինի, իր անձնական գումարներով… իսկապէս անհաւատալի է, մանաւանդ մեր չկարդացող դարում:

«Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեան» մատենաշարը ստեղծուել է 4 Սեպտեմբեր 2005-ին: Մինչեւ մատենաշար հիմնելը Յ. Նալպանտեանը իր հեղինակած, նշանաւոր «Լոյս»ի հատորները հրատարակել է 11 անգամ։ Ուրեմն մատենաշարով այս տարի, Հոկտտեմբերի 4-ին, նոր գիրքով որ կը կրէ 89-րդ թիւը, հրատարակած կը լինի 100 գիրք:

Ասել են. «Գրքերը լուսաւորում են հոգին, ոգեշնչում ու զօրացնում են մարդուն, նրա մէջ առաջացնում են լաւագոյն ձգտումներ, սրում են նրա միտքը եւ մեղմացնում սիրտը»: Այո՛, կրկին կարդացէք:

 

Այստեղ նշում ենք մատենաշարի վերջին 10 գիրքերի եւ հեղինակների անունները, բոլորը տպագրուել են Երեւանում:

1- Վան Եղիազարեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ, հատոր Ե., 120 էջ:

2- Վեռլէն, Ռեմբօ, Ընտրանի, թարգմանեց Հենրիկ Բախչինեան, 232 էջ:

3- Հենրիկ Բախչինեան, Գրիգորիս Աղթամարցու բանաստեղծական ժառանգութիւնը, 264 էջ:

4- Պիոն Յակոբեան, Անահիտ Յակոբեան, Խաչատուր Աբովեանի կեանքի ու գործունէութեան տարեգրութիւն, 946 էջ:

5- Լիլիթ Նազարեան, Աֆորիզմներ, 160 էջ:

6- Ֆելիքս Մովսիսեան, Մասոնութիւնը հայոց մէջ, 688 էջ:

7- Անի Մանգասարեան, Անիի նօթատետրը. Պատերազմը հնարաւոր չէ յօրինել, երկլեզու, 112 էջ:

8- Ասատուր Փաշայեան, Օտարազգի հայագէտներ, 684 էջ:

9- Ս. Զօրեանի տուն թանգարան, Ստեփան Զօրեանը ժամանակակիցների յուշերում, 200 էջ:

10- Յովսէփ Նալպանտեան, Հայկական բառարաններ. մատենագիտութիւն, 248 էջ: Աւելի քան 1030 բառարանների մանրամասներ, հիանալի եւ իւրայատուկ գիրք:

Գրքերը, ընդհանրապէս, տպագրուել են 100-ից 200 օրինակով:

Երբ գրում էինք այս յօդուածը, իմացանք որ արդէն մատենաշարով տպագրւում է նոր գրականագիտական գիրք, թիւ 101-ը:

Յովսէփ Նալպանտեանի հրատարակած բոլոր գրքերի էջերու թիւն է 28.130 էջ: Իսկ բոլոր գրքերի տպաքանակը՝ 44.290 է: Նա վերջին աւելի քանի 24 տարիներում նուիրել է մօտ 17 հազար գիրք: Նրա անունով Հայաստանում գործում է երեք գրադարաններ:

Յովսէփ Նալպանտեան բացառիկ աշխատասէր մասնագէտ, բացառիկ հայ մշակոյթի նուիրեալ, բացառիկ լեզուասէր եւ հայրենասէր, բացառիկ գրքի նուիրատու, բացառիկ գրքի «խենթ»:

Վերջում որպէս երախտագիտութիւն, երկու տուն եմ նուիրում.

Վարձքդ մեծ հայ, Առ Աստուած թող լինի

Նուիրումդ մի խաչ դու խոնջ ուխտաւոր,

Երբեք, երբեք հոգումդ ցաւ չլինի,

Դու, ուսուցիչ, բարերար մեր կամաւոր:

Հարիւր ու մէկ գրքերդ հանց դպիրներ,

Քարոզիչներ, որ հայը միշտ հայ մնայ,

Էութիւնդ միշտ քո ազգին անձնուէր,

Սերունդների պատմութեան մէջ կը մնայ:

 

Լաւագոյն եւ ջերմ մաղթանքներով:

 

 

ԺԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

(Բանաստեղծուհի, մանկագիր, մանկավարժ)

«Պայքար»էն արտատպուած

 

Երեւան

Share63Tweet39
Previous Post

  ՏՈՔԹ. ԱՐՄԵՆԱԿ ԵՂԻԱՅԵԱՆԻ ՀԻՒՐԸՆԿԱԼ ՅԱՐԿԻՆ ՏԱԿ

Next Post

ՊԵՂԵԼՈՎ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՀԻՆ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐԸ – 9 (55 տարի առաջ՝ այսօր)

Next Post
ՊԵՂԵԼՈՎ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՀԻՆ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐԸ – 9  (55 տարի առաջ՝ այսօր)

ՊԵՂԵԼՈՎ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՀԻՆ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐԸ - 9 (55 տարի առաջ՝ այսօր)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.