1) ԱՐԱՐԱՏ ԳՐԱԿԱՆ
1956 Յունուարէն մինչեւ 1965։
Նախ երկշաբաթաթերթ, 8 էջ, ապա՝ ամսագիր, 29 Նոյեմբեր 1956-էն, 48 էջ։ Հրատարակութիւնը նախ՝ «Արարատ»-ի ապա՝ Ն.Ս.Մ.Մ.-ի:
Խմբագիր՝ Յակոբ Նորունի (Նորաշխարհեան)։
Խմբագրական կազմ՝ Հրանդ Գանգրունի, Ժիրայր Նայիրի (Թօսունեան) եւ Մ. Ուրարտու (Սարգիս Խայեան)։ Ամսագիրի շրջանին, խմբագրական կազմին մէջ Երուանդ Գարաճեանը փոխարինած է Մ. Ուրարտուն։
1959-ի Յունիսին խմբագրութեան կը միանայ Ժիրայր Նայիրին։ Աւելի ուշ՝ Պէպօ Սիմոնեանը։
2) ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱԿԱՆ
Շաբաթաթերթ։ Հրատարակութիւն Հ.Մ.Մ.-ի Պէյրութի շրջանի Տեղական վարչութեան։ Պէյրութ, 1956 Դեկտ. – 1958 Յուլիս 1, 4 էջ։ Խմբագիրներ՝ Գէորգ Տարօնի եւ Սարգիս Նաճարեան։ Լոյս տեսած է 69 թիւ։
3) ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱԿԱՆ
Մարզական շաբաթաթերթ։ Պէյրութ, 8 Սեպտեմբեր 1992-էն, 8 էջ։ Խմբագրական կազմ՝ բժ. Գրիգոր Քէօշկէրեան, Կարօ Գոճաւագեան եւ Աւետիս Փոշօղլեան։
4) ԱՐԱՐԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
Պարբերաթերթ։ Պէյրութ, 1985-էն, 52 էջ։
Առաջին շրջանին լոյս տեսած է 3 թիւ։ Առաջինը՝ 15 Յունիս 1985-ին։ Երկրորդը՝ Հոկտեմբերին: Երրորդը՝ 1986-ի Ապրիլին։ Խմբագիր՝ բժիշկ Եղիկ Ճէրէճեան։
Երկրորդ շրջանը սկսած է 5 Յունիս 1992-էն։ Խմբագիր՝ Աւետիս Փոշօղլեան։
5) ԱՐԱՐԱՏ ՇԱԲԱԹՕՐԵԱԿ
Լոյս տեսած է Կիրակի օրերը։ Պէյրութ, 13 Նոյեմբեր 1949-էն մինչեւ 5 Սեպտեմբեր 1954, 8 էջ։ Խմբագիր՝ Յակոբ Պարսումեան։