- 800 կրամ կանաչ ծաղկակաղամբ (broccoli)
- 1 ավոքատօ
- 2-3 ապուրի դգալ լեմոնի հիւթ
- 1/4 գաւաթ ձիթաիւղ
- 1/2 գաւաթ մանրուած պիստակ կամ ընկոյզ
- 1 ապուրի դգալ Dijon mustard (մանանեխի խիւս)
- Աղ
- 1 ապուրի դգալ ազատքեղ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
1) Բաժնել կանաչ ծաղկակաղամբի ծաղիկները հաստ ցօղունէն: Պոյտին մէջ լեցնել աղ եւ ջուր ու եռացնել, աւելցնել ծաղիկները եւ խաշել մինչեւ հազիւ կակուղնան՝ շուրջ 3 վայրկեան: Ցօղուել հոսող պաղ ջուրին տակ եւ ցամքեցնել ու մէկդի ձգել:
2) Ավոքատօն կեղուել, կուտը հանել եւ խորանարդաձեւ կտրել։ Զետեղել փոքր խորունկ ամանի մը մէջ եւ սրսկել վրան 1 ապուրի դգալ լեմոնի հիւթ որպէսզի գոյնը պահպանուի։
3) Տեղաւորել ավոքատօն ու կանաչ ծաղկակաղամբը աղցանի ամանին մէջ եւ աւելցնել ընկոյզը։
4) Փոքր խորունկ ամանի մը մէջ միասին խառնել մնացեալ 2 ապուրի դգալ լեմոնի հիւթը, մանանեխի խիւսը եւ աղը, ապա աւելցնել ձէթն ու ազատքեղը եւ դարձեալ խառնել։
5) Թափել թացանը աղցանին վրայ, խառնել եւ հիւրասիրել։
ԾԱՆՕԹ – Ստեպղինի տաշուք կարելի է գործածել զարդարանքի համար` ըստ փափաքի: