Արցախի քաղաքացիական հասարակութեան շուրջ 50 կազ-մակերպութիւն դիմում յղած է Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան գործող նախա-գահ Եան Պորկին։
«Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ իր ժողովրդի դէմ Ատրպէյճանի լայնածաւալ ռազմական յարձակ-ման արդիւնքում 2020թ. Սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թուականի Հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիքական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպուած է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգութիւնը հազարամեակների պատմութիւն ունի։ Ներ-կայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը բռնա-զաւթուած է։ Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք եւ յարգանք դրսեւորել Լեռնային Ղարաբաղին առնչուող ԵԱՀԿ-ի որոշումների նկատմամբ եւ ամենամօտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ Միանգամայն ակնյայտ է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովն է ի զօրու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են տարա-ծաշրջանում մարդու խախտուած իրաւունքները վերականգ-նելու համար»: