- Ստեղծուած է 1992-ին, Երեւանի մէջ` Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան նախաձեռնութեամբ եւ միջոցներով, համալրուած է Էջմիածինի շրջանի, Վանաձորի եւ սուրիահայ կամաւորականներով:
- Գործունէութեան նպաստած են բարերարներ Հ. Գաբրիէլեանը (ԱՄՆ), Գ. Գեղամեանը (ՀՀ) եւ Ե. Ճէրէճեանը (Լիբանան):
- Կոչուած է ազգային-ազատագրական շարժման գործիչ Մեծն Մուրատի [Հ. Պոյաճեանի (1867-1915)] անունով:
- 1992-94-ին մասնակցած է Մարտակերտի (Մոխրաթաղ, Մեծշէն, Վերինշէն, Հոռաթաղ, Վաղուհաս, Կոճողոտ, Կիչան, Մաղավուզ, Չլդրան, Առաջաձոր, Յարութիւնագոմեր, Վանք) շրջանի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերուն: Զինադադարէն յետոյ ջոկատի ազատամարտիկներուն մեծ մասը կը ծառայէ ՀՀ Զինուած ուժերուն մէջ:
- Հրամանատար` Գ. Կիւզէլեան:
«Ղարաբաղեան ազատագրական պատերազմ, 1988 – 1994, հանրագիտարան, Երեւան 2004»