ՅՈՒՆԱԿԱՆ ԱՂՑԱՆ
ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ
- 3-4 կարմիր եւ ժիր լոլիկ
- 2 միջակ վարունգ՝ շերտուած
- 1 հազար՝ մանրուած
- 1 սոխ՝ մանրուած
- 200 կրամ ֆէթա պանիր՝ աղը թեթեւ
- 1 կանաչ պղպեղ՝ բարակ մանրուած
- 2-3 ապուրի դգալ քացախ
- 3-4 ապուրի դգալ ձիթաիւղ
- 150 կրամ առանց կուտի սեւ ձիթապտուղ
- Աղ
- Չոր վայրի ծոթրին (Oregano)
ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
1- Լուալ բոլոր բանջարեղէնները:
2- Խորունկ ամանի մէջ շերտել լոլիկները:
3- Աւելցնել վարունգը, հազարը, սոխը, ծոթրինը, կանաչ պղպեղը եւ ձիթապտուղը:
4- Համեմել աղցանը ձիթաիւղով, աղով եւ թեթեւ մը խառնել:
5- Հրամցնելէն անմիջապէս առաջ աւելցնել խորանարդաձեւ կտրուած ֆէթա պանիրը: Զգուշութեամբ խառնել չճզմելու համար պանիրները:
ԾԱՆՕԹ. «Հայ Կնոջ Խոհանոցը» բաժինը արտատպուած է տիկին Անահիտ Փ. Տօնիկեանի «Համով Հոտով» գիրքէն։