Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

ՈՐՔԱ՜Ն ԿԱՐԵԼԻ Է ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑԵԼ

July 12, 2024
in Յօդուածներ
0

 

 

Վերջերս մի շարք թերթեր տպագրել են «Արմէնփրես»ի հետեւեալ հաղորդումը. «Ատրպէյճանը հիմնայատակ ոչնչացրել է Բերձորի Ս. Համբարձում եկեղեցին։ Արբանեակներից արուած նկարներից այդ պարզ երեւում է։ Եկեղեցու հիմքը դրուել է 1996-ին՝ գմբէթաւոր յօրինուածքով։ Սրբատաշ բազալտից կառուցուած եկեղեցու կառուցումը աւարտւում է երկու տարի անց. այն օծւում է 1998 թուականի Մայիս 31-ին»։

Ինչ խօսք, ատրպէյճանցիք անում են այն, ինչին ընդունակ են, այն, ինչ իրենք կարող են։ Իսկ հայ ժողովո՞ւրդը. նա դոփում է տեղում ու պարտւում։ Չսովորելով ու չկարողանալով իւրացնել տարբեր դարերի իր դէմն ծառացած մարտահրաւէրների դէմն պայքարել, գործնականում հիմնաւոր ու պիտանի միջոցներ գտնել։ Ոչ, նա դարեր շարունակ եղել է Լուսաւորիչի կողմից բռնութեամբ իրեն պարտադրուած կրօնի գերին, որի հետեւանքով դարձել է բոլորովին կրաւորական։ Պարտուողական հոգեբանութիւն են սերմանել հայ ժողովրդի մէջ՝ քարոզելով «սուր վերցնողը սրով կ՛ընկնի» կարգախօսը։ Քարոզել են չգործած մեղքերի թողութեան համար ապաշխարել, կառուցել եկեղեցիներ, սրբավայրեր։

Բազմիցս խօսուել է, որ այլեւս եկեղեցիներ կառուցելու դարն անցել է, որ ներկայ Հայաստանի տարածքում եկեղեցի կառուցելն հաւասարազօր է,- թող ներուի ասել,- հակապետական արարքի, որովհետեւ իւրաքանչիւր դրամ, որը երկրի պաշտպանութեան համար կարող էր յատկացուել ու չի յատկացւում, ապա այն ապարդիւն է։ Ո՞վ կարող է ասել որքան հազարներ է ծախսուել այդ եկեղեցիները կառուցելու համար, իսկ եթէ այդ դրամները ծախսուէին սահմանագծում խրամատները ամրապնդելու համար, ապա որքան երիտասարդ զինուորների կեանքեր կարող էին փրկուել…

Ո՛չ, դա չի արուել, փոխարէնը Հայաստանում ու Արցախում հին եկեղեցիների կողքին կառուցուել են նորերը՝ բոլորովին էլ չկշռադատելով դրանց կառուցելու անհրաժեշտութիւնը։ Բոլորովին էլ չմտածելով, որ այդ գումարները կարելի էր յատկացնել հայկական բանակը ամրապնդելու համար։

Ո՛չ, Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ,- ու այսօր էլ սփիւռքում միակ համահայկական կառոյցը լինելով,- երեւի այնքան էլ չի կարեւորում հայկական պետականութեան գոյութիւնը։ Այո՛, ինչ խօսք, որ այսպիսի գնահատական տալը սոսկալի է, բայց վկան լինելով անկախութեան տարիների ու ներկայիս հոգեւորականութեան հայկական պետականութեան հիմքերը չամրապնդող գործընթացին, չի կարելի այլ եզրակացութիւն անել։ Մանաւանդ վկան լինելով վերջին շաբաթների, այսպէս կոչուած՝ Բագրատ սրբազանի, այդ ողբերգական անձնաւորութեան, վերցրած հակապետական քայլերին։ Նա չնկատելով, այո՛, չգիտակցելով, որ ինքն ակամայից որպէս հերթական զոհ դաշտ է նետւում ինչ-որ մութ շրջանների կողմից, որ իր՝ որպէս հոգեւորականի, անելիքը չէ, այո՛, անհեթեթ է տրուել այլոց սադրանքներին, որ ինքը, վաղ թէ ուշ, նետուելու է Վազգէն Մանուկեանների, Վանեցեանների ու նմանների կողքին։

 

ՍԱՄՈՒԷԼ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ

Պերլին

 

Share61Tweet38
Previous Post

ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

Next Post

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Next Post

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.