Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

March 11, 2024
in Գաղութային
0
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

 

(8 Մարտ 2024թ)

 

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տօնի առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում եւ շնորհաւորում բոլոր տիկնանց եւ օրիորդաց՝ ի Հայաստան եւ ի Սփիւռս։

Կնոջ դերը միշտ արժեւորուել է մեր ժողովրդի կեանքում, յատկապէս կարեւորուել նրա առաքելութիւնը ընտանիքում զաւակների դաստիարակութեան, սերունդների կրթութեան գործում։ Այսօր, երբ ընդլայնուել են կանանց գործունէութեան ոլորտները, արդարեւ, մեծ է մեր մայրերի ու քոյրերի աւանդը ազգային եւ եկեղեցական կեանքում։

Ներկայիս մեր հայրենիքն ու համայն հայութիւնը կանգնած են բարդ մարտահրաւէրների առջեւ։ Դժուարին այս ժամանակներում առաւել նուիրում ու խնամք է պահանջւում՝ յանուն ազգային-հոգեւոր արժէքների զօրացման, աշխարհասփիւռ մեր ժողովրդի համերաշխութեան ու միասնականութեան ամրապնդման եւ մեր երկրի խաղաղ ու բարօր գալիքի կերտման։

Մեծազնիւ տիկնայք եւ օրիորդներ, Իջման Սուրբ Սեղանի առջեւ հանապազ Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Աստուած Իր օրհնութեան ներքոյ պահպանի ձեզ յոյսով ու հաւատով առլեցուն, հաստատուն՝ բարի գործերի ու առաքինութիւնների մէջ եւ քաջառողջ ու երջանիկ՝ ձեր ընտանիքների ու սիրելիների հետ:

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի սէրը, շնորհները եւ ողորմութիւնը թող միշտ լինեն ձեզ հետ. ամէն։

 

Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ  ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Share61Tweet38
Previous Post

ԳԵՐԻՇԽԱՆ, ՈՒԺԵՂ ԵՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԵՏՈՒԹԻՒՆ

Next Post

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ԱՅԼ ԱՍՊԱՐԷԶՆԵՐՈՒ ՄԷՋ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ՆԵՐԳՐԱՒՈՒՄԸ»

Next Post
«ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ԱՅԼ ԱՍՊԱՐԷԶՆԵՐՈՒ ՄԷՋ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ՆԵՐԳՐԱՒՈՒՄԸ»

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆ Է ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ԱՅԼ ԱՍՊԱՐԷԶՆԵՐՈՒ ՄԷՋ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ՆԵՐԳՐԱՒՈՒՄԸ»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.