Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

   85-ԱՐԱՐԱՏ-85 ՇՆՈՐՀԱՒՈՐ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹԵԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ

November 29, 2022
in Գլխաւոր Լուրեր, Յօդուածներ
0

 

 

 

ՙ… Ու մենք չունենք տեղ ու դադար` Երկրից երկիր ցիրուցան:

Բայց գնում ենք մենք անվեհեր զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դէպի վեր` դէպի լոյսը մեր ուխտի՚:

Յովհաննէս Թումանեան

 

Պատկառելի եւ հպարտութեան տարիք է ութսունհինգ ամեայ երկար քայլը անխուսափելի թոհ ու բոհի պայմաններում` դիմակայելով տեսանելի, թէ՛ անտես մեծ ու փոքր մարտահրաւէրներին, որին առնչւում են շատերը, մանաւանդ որեւէ թերթ` իր խմբագրի եւ աշխատակազմի տքնաջանով:

Գաղտնիք չէ եւ նորութիւն եւս չէ, որ որեւէ թերթի երկունքը լինում է ամէն օր եւ նա ունի անժխտելի առաքելութիւն, իմա` պարտականութիւն տեղեկացնել, լուսաբանել ամէն մի ընթերցողի` անյապաղ տեղի ունեցած անց ու դարձի մասին մի պայմանով, որ իր իսկ իրազեկ լինելը` արդէն մեծ ճիգերի կարօտ է եւ հէնց այնպէս ոչինչ ի լինում, իսկ արարումը քրտինք է պահանջում:

Հաղորդակցուելու պահանջը մարդ արարածը ունեցել է հասարակութեան ձեւաւորման սաղմնային շրջանից, որից զուրկ է կենդանական աշխարհը, ինչպէս վկայում են քարանձաւներում պահպանուած նախշերն ու պատկերները, իսկ պապիրուսի յայտնագործումով արդէն ունեցանք ստուար եւ հետաքրքիր տուեալներ, զանց չառնելով հայկական մագաղաթները եւ մեր պատմիչների թողած անգնահատելի մտաւոր հարստութիւնը` շնորհիւ Մեսրոպեան` հայ տառերի ստեղծման մեծ գիւտի, որ վեր է բոլոր տեսակի գնահատումներից եւ նա է այսօր մեր մարմնական եւ մտաւոր գոյատեւման հիմնական հէնքը: Ցաւօք բացառուած չէ, որ այն գտնուում է վտանգի տակ` տխմար քաղաքական տարաձայնութիւնների, իմա` իրար հասկանալու ընդունակութեան բացակայութեան հետեւանքով:

Հայ տարեգիրը, ո՛ւր որ հաստատուել է, դժուարութիւնները յաղթահարելով ստեղծել է հարազատ միջավայր`  եկեղեցի` կից դպրոցով եւ լրագիր: Կարիք կա՞յ յիշելու հեռաւոր Կալկաթան, Նոր Ջուղան, եւրոպական մի շարք երկրներ եւ ժամանակակից Մերձաւոր Արեւելքը, որոնց մաս է կազմում նաեւ ԱՐԱՐԱՏ-ը:

Արդի համաշխարհային խաժամուժի պայմաններում մամուլը իր յատուկ տեղն ունի եւ զուր չէ, որ այն գնահատւում է չորրորդ իշխանութիւն եւ այդ ասպարէզում գործողները անգիտակից լինելով իրենց դիրքի կարեւորութեանը, երբեմն ունենում են սայթաքումներ` մխրճուելով սուտ ու կեղծ հաղորդումների ճահճի մէջ, որի պատճառները տարբեր են` քաղաքական, նիւթական, կլանային եւ այլն, միայն թէ այդ շաւիղն ընտրողները մոռանում են իրենց հանգամանքը անբարոյ է:

Երբ կարդում կամ դիտում եմ տարբեր լրատուամիջոցների` Ուքրանիաայում եւ այլուր  տիրող դժոխքի մասին, որ նման է մեր 44-օրեային, եթէ ոչ աւելի, յաճախ նողկանք է առաջանում, թէ՛ ինչպէս միեւնոյն երեւոյթը կարելի է երկու հակադիր մեկնաբանում ունենալ եւ ներկայացուել սառը մասնագիտական պատուոյ բացակայութեամբ:

Թերեւս այս տօնական առիթով տեղին չէ ախտի ու աղբի մասին խօսել. քանզի նրանց ոչ պակասը կայ եւ ոչ անհրաժեշտութիւնը, եւ փոխարէնը յիշեցնել, որ որեւէ թերթի պարտքն է արթնացնել եւ դրդել հաճոյքի զգացումը  իմացականութեան  եւ աշխատանքի հանդէպ:

Մաղթենք, որ մեր սիրելի ԱՐԱՐԱՏ-ը, հաւատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, կարողանայ շարունակել իր յանձնառու երկար երթը ի հեճուկս հայրենիքի հետ ունեցած անքակտելի կապին, հայերէն լեզուի բարենորոգման, Սփիւռքի բարգաւաճման, ինչպէս նաեւ խմբագրական կազմի բեղունութեան մեր սիրելի Անի Սարաֆեան Եփրեմեանի տնօրէնութեամբ եւ ղեկավարութեամբ:

Բարի երթ եւ մնամ միշտ յարգանօք`

 

ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Սեն Ռաֆայէլ

 

 

 

 

 

Share62Tweet39
Previous Post

ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Next Post

ՙԱՐԱՐԱՏ՚ 85 ՏԱՐԵԿԱՆ

Next Post

ՙԱՐԱՐԱՏ՚ 85 ՏԱՐԵԿԱՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.