\
Հինգշաբթի երեկոյեան տեղի ունեցան Եւրոպայի ֆութպոլի ակումբներու երկրորդ մրցաշարքիª Իւրոփա Լիկի փլէյ-օֆի հանգրուանի երթի վճռական մրցումները:
Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.
– ՀՃՔ Հելսինքի (Ֆին.) – Սիլքըպորկ (Դան.) 1-0
– Ֆերենցվարոշ (Հնգ.) – Շեմրոք Ռովըրզ (Իրլ.) 4-0
– Զուրիխ (Զուից.) – Հարց աֆ Միտլոթիըն (Սկ.) 2-1
– Մալմէօ (Շուէտ) – Սիվասսփոր (Թրք.) 3-1
– Ափոլլոն Լիմասոլ (Կիպ.) – Օլիմփիաքոս (Յուն.) 1-1
– Փիւնիկ (Հայ.) – Շերիֆ Թիրասփոլ (Մլտ.) 0-0
– Լուտոկորէց (Պլկ.) – Ժալկիրիս (Լիթ.) 1-0
– Տնիբրօ-1 (Ուքր.) – ԱԷՔ Լառնաքա (Կիպ.) 1-2
– Կենթ (Պլճ.) – Օմոնիա Նիկոսիա (Կիպ.) 0-2
– Աւստրիա Վիեննա (Աւստ.) – Ֆեներպահչէ (Թրք.) 0-2
Հայաստանի ախոյեան ՙՓիւնիկ՚ը Երեւանի ՙՀանրապետական՚ մարզադաշտին վրայ ընդունեց Մոլֆովայի ախոյեան Թիրասփոլի ՙՇերիֆ՚ը եւ հաւասրակշռուած մրցումը աւարտեցաւ առանց կոլերու հաւասարութեամբ: Խումբերը կատարեցին մէկակն դիպուկ հարուած« սակայն առանց արդիւնքի հասնելու: Դարձի մրցումը պիտի ըլլայ ճակատագրական: Հայաստանի հաւաքականի պաշտպան Անտրէ Չալըշըրի մաս կազմածª Դանիոյ ՙՍիլքըպորկ՚ը իր դաշտէն դուրս միակ կոլով զիջեցաւ Ֆինլանտայի ՙՀՃՔ՚ին: Հայ մարզիկը հիմնական կազմին մէջն էր եւ 68-րդ վայրկեանին ստացաւ իր երկրորդ դեղին քարտը: Միակ կոլը նշանակուեցաւ 80-րդ վայրկեանին, փափուա նոր կինիացի յարձակող Պրաունի կողմէ: