Եւրոպայի ֆութպոլի ակումբներու երկրորդ մրցաշարքի` Իւրոփա Լիկի զտումի 3-րդ հանգրուանի դարձի մրցումներուն արձանագրուած են հետեւեալ արդիւնքները.
– ՀՃՔ Հելսինքի (Ֆին.) – Մարիպոր (Սլվն.) 1-0, երթ. 2-0
– Զիւրիխ (Զուից.) – Լինֆիլտ (Հիւս.Իրլ.) 3-0, երթ. 2-0
– Սլովացքօ (Չեխ.) – Ֆեներպահչէ (Թրք.) 1-1, երթ. 0-3
– Ֆ91 Տիւտըլանժ (Լիւքս.) – Մալմէօ (Շուէտ) 2-2, երթ. 0-3
– Սլովան Պրաթիսլաւա (Սլվք.) – Օլիմփիաքոս (Յուն.) 2-2 տուգ. 3-4, երթ. 1-1
– Փարթիզան Պելկրատ (Սրպ.) – ԱԷՔ Լառնաքա (Կիպ.) 2-2, երթ. 1-2
Հայաստանի հաւաքականի յարձակող Տիգրան Բարսեղեանի մաս կազմած` Սլովաքիոյ ախոյեան ՙՍլովան Պրաթիսլաւա՚ն իր դաշտին վրայ ալ հաւասարեցաւ Յունաստանի ախոյեան ՙՕլիմփիաքոս՚ին հետ ու պարտուեցաւ տուգանային հարուածներով: Բարսեղեան հիմնական կազմին մէջն էր եւ փոխարինուեցաւ 69-րդ վայրկեանին: Այս հանգրուանին պարտուող խումբերը պիտի մրցին Իւրոփա Քոնֆըրընս Լիկի փլէյ-օֆի մրցումներուն: