Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆԸ` ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻՋՈՑՈՎ. ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

July 14, 2022
in Default, Յօդուածներ
0

 

Ծոցի երկրների աստուածաշնչային ընկերութեան ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճեանը, որն այս օրերին Հայաստանում է, կարծում է` սփիւռքում հայապահպանութեան գործում մեծ դերակատարութիւն ունեն եկեղեցին, դպրոցները, կրօնն ու Աստուածաշունչը:

ՙԱրմէնփրես փոտքասթի՚ շրջանակում Ճեպեճեանը պատմել է Ծոցի հայկական համայնքներում ընկերութեան ծաւալած հայապահպանական գործունէութեան, Միացեալ աստուածաշնչային ընկերութեան նպատակների, գլխաւոր առաքելութեան,  իր հեղինակած ՙՍփիւռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ՚ գրքի եւ Հայաստան-Սփիւռք կապերի մասին:

Նրա խօսքով` Ծոցի արաբական երկրներում 160 տարբեր ազգութիւնների մարդիկ են ապրում, ներառեալ հայերը: Ճեպեճեանը յիշեցնում է, որ այդ երկրներում հայկական գաղութն սկսել է ձեւաւորուել 1960-ականներից ու շեշտում, որ որքան էլ ապրես Ծոցի երկրներում, քաղաքացիութիւն չես կարող ստանալ, կարող ես մնալ, քանի դեռ աշխատանքային արտօնութիւն ունես:

ՙՔուէյթում ունենք 3000-ի հասնող հայկական համայնք, մէկ եկեղեցի եւ դպրոց: Միացեալ Էմիրութիւններում երկու հայկական եկեղեցի կայ. մէկը Ապու Տապիում, իսկ միւսը` Շարժայում, իսկ վարժարաններում հայոց լեզու, հայոց պատմութիւն, կրօն, հայկական մշակոյթ ենք սովորեցնում: Պահրէյնում շատ փոքրաթիւ է հայկական գաղութը, Քաթարում հայերը եւս շատ չեն, Օմանում` քիչ են: Բոլոր գաղութներում սովորեցնում են հայոց լեզու՚, տեղեկացնում է Ճեպեճեանը:

Նա նշում է, որ հայապահպանութիւնն այդ երկրներում փորձում են կազմակերպել եկեղեցու միջոցով, քանի որ եկեղեցին համախմբում է գաղութը: ՙԻսլամական երկրներում քրիստոնեաները հիւր են. չկայ բացարձակ ազատութիւն, բայց եկեղեցական կառոյցներում իրականացւում են ծէսեր, արարողութիւններ, ու կեանքը կեդրոնանում է եկեղեցու, դպրոցի շուրջ: Կազմակերպւում են Հայաստանին վերաբերող բազմաթիւ միջոցառումներ՚, պատմում է նա:

Միացեալ աստուածաշնչային ընկերութիւնը գործում է 200 երկրում` ներառեալ Հայաստանը: Գլխաւոր նպատակն Աստուածաշունչը թարգմանելը, հրատարակելն ու տարածելն է: Ընկերութիւնը համագործակցում է բոլոր եկեղեցիների հետ` անկախ համայնքային պատկանելիութիւնից:

ՙՄենք իրականացնում ենք ՙԱստուածաշնչի յանձնառութիւն՚ ծրագիրը: Յաճախ Աստուածաշունչը մնում է  գրադարակներում, բայց կարեւոր է, որ մարդիկ այն կարդան, հասկանան ու իւրացնեն: Երբ կարդում ես Աստուածաշունչը, լեզուն, մշակոյթը քաղաքականութիւնն ու պատմութիւնը, ազդում են ընկալման վրայ: Տարբեր միջոցառումներ են կազմակերպւում, որպէսզի քաջալերենք մարդկանց կարդալ իրենց մայրենիով ու հասկանալ նշանակութիւնը՚, ընդգծում է Հրայր Ճեպեճեանը:

Խօսելով ՙՍփիւռքահայ կեանքեր, ինչպէս որ տեսայ՚ գրքի մասին` նա ասում է, որ շատ է ճամբորդում աշխարհի տարբեր երկրներում, սակայն միշտ յիշում է, որ հայ է ու փորձում է ծանօթանալ տուեալ երկրների հայերի հետ, հաղորդակցւում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՙՑանկանում եմ տեսնել, թէ նրանց համար ինչ է նշանակում հայ լինել, ինչպէս են մօտենում իրենց ինքնութեանը, որոնք են նրանց մարտահրաւէրները: Այդ բոլոր հանդիպումները վերածուել են յօդուածների, ներառուել են հայկական մամուլում, այնուհետեւ տեղ գտել իմ գրքում՚, պատմում է հեղինակը:

Նա կարծում է, որ սփիւռքը շատ բարդ է, գունաւոր է: ՙՄեր ցանկութեամբ չենք սփիւռք դարձել. պարտադրուած իրականութիւն է: Իմ ընտրութեամբ չեմ ծնուել Պէյրութում: Հայրս  մէկ տարեկան է եղել, երբ տեղահանուել են, եկել Հալէպ, յետոյ` Պէյրութ: Ես լիբանանահայ եմ, միւսը` ֆրանսահայ եւ այդպէս շարունակ: Այդ իրավիճակում ի՞նչ է նշանակում հայ լինել: Դա եմ փորձում բացայայտել՚, շեշտում է Ճեպեճեանը:

Նա 1991 թուականից է սկսել իրականում ճանաչել Հայաստանը, երբ այստեղ է եկել յատուկ առաքելութեամբ: ՙՄենք Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ենք մուտք գործել այս տարածաշրջան` այստեղ աստուածաշնչային ընկերութիւններ հիմնելու համար: Լեզուական հիմնախնդիր կար: Այստեղ խօսում էի հայերէն, բայց  տարբեր մտածելակերպերի պատճառով դժուարութեամբ էինք հասկանում միմեանց: Տարիների ընթացքում առաւել ամրապնդուել է կապն ու կամուրջներ են գցուել՚, ասում է Ճեպեճեանը:

Ըստ նրա` այսօր Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում բացեր կան, սակայն պէտք է անել հնարաւորը` բացերը լրացնելու, կրկին միմեանց ճանաչելու եւ աշխատելու համար:

 

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

 

Share61Tweet38
Previous Post

Next Post

Next Post

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

August 25, 2022
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿ`  ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՅ ՔՈՅՐԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՌԻԹԱ ՊՈՅԱՃԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿ` ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՅ ՔՈՅՐԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՌԻԹԱ ՊՈՅԱՃԵԱՆԻ ՀԵՏ

March 11, 2023

ԽՈՒՄԲ ՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄՈՒՏՔ ԿԸ ԳՈՐԾԵՆ Ս.Դ.ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐԸ

September 14, 2022
ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

August 12, 2022

ՔՈՉԱՐԵԱՆԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ

0

ԲՆԱԿԱՆՈՆԱՑՈՒՄԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ

0

1704 ԶԻՆՈՒՈՐԻ ԱՃԻՒՆ

0

ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

0

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան

March 24, 2023

ՙՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄ

March 24, 2023

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՈՒԽՏԻ ՕՐ

March 24, 2023

ՄԱՀԱԶԴ

March 24, 2023
  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.