Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Խապրիկներ Նոր Հաճըն Աւանէն. «Hachn Technology» – Ռոպոթներ, Ծրագրաւորում Եւ Ստեղծագործ Միտք

Արտիոմ Յակոբեան

March 3, 2026
in Հայաստան
0
Խապրիկներ Նոր Հաճըն Աւանէն. «Hachn Technology» – Ռոպոթներ, Ծրագրաւորում Եւ Ստեղծագործ Միտք

«Hachn Technology» արհեստագիտական ուսումնական կեդրոնը հիմնուել է Արտիոմ եւ Արթուր Յակոբեանների կողմից եւ գործում է Նոր Հաճըն քաղաքում 2021 թուականից՝ մինչ օրս շարունակելով իր գործուն եւ զարգացող գործունէութիւնը։ Կեդրոնը ստեղծուել է նոր սերնդի արհեստագիտական մտածողութիւնը զարգացնելու եւ նրանց գիտելիքները հարստացնելու նպատակով։ Վեց տարեկանից սկսած բոլոր երեխաներն ու երիտասարդները «Hachn Technology»-ում ուսումնասիրում են ռոպոթաշինութեան հիմունքները՝ միաժամանակ սովորելով ծրագրաւորում, ճարտարապետական մտածողութիւն, էլեկտրոնիքա, կառուցողները (քոնսթրուքթըր) հաւաքում եւ խմբային աշխատանք։

Շուտով կեդրոնում նախատեսւում է սկսել նաեւ նոր ուղղութիւններով դասընթացներ՝ 3D մոտելաւորման եւ 3D տպագրութեան, որոնք հնարաւորութիւն կու տան սովորողներին առաւել խորութեամբ ծանօթանալ նորարարական արհեստագիտութիւնների աշխարհին եւ դրանց կիրառութեանը։

Գործունէութեան այս տարիների ընթացքում «Hachn Technology»-ի սաները մասնակցել են բազմաթիւ մրցոյթների եւ ցուցաբերել բարձր արդիւնքներ՝ արժանանալով տարբեր մրցանակների ու բարձր պահելով Նոր Հաճընի անունը։

2021 թուականին կայացած «LegoStart» մրցոյթում «BestTrio» խումբը ճանաչուել է առաջին կարգի մրցանակակիր՝ ցուցաբերելով լաւագոյն արդիւնքը իր տարիքային խմբում։ Նոյն թուականին «WRO 2021» ազգային փուլում նոյն խումբը ստացել է յատուկ մրցանակ եւ ճանաչուել լաւագոյն խումբ։

2022 թուականին «LegoStart» ազգային փուլում «Ռոպոթիկներ» խումը գրաւել է երկրորդ, «Հաճընցիներ» խումբը՝ չորրորդ, իսկ «BestTrio» խումբըե կրտսեր խմբում կրկին գրաւել է առաջին հորիզոնականը։ Այս բոլոր մրցոյթների ընթացքում խմբերն աշխատել են Lego ռոպոթաշինութեան հաւաքածուներով, որտեղ երեխաներն իրենց ռոպոթները ամբողջութեամբ ինքնուրոյն են կառուցել եւ ծրագրաւորել՝ ծանօթանալով շարժման ալկորիթմներին (թուաբանական լուծումներ), ճշգրտութեան, կայունութեան եւ ճարտարապետական տրամաբանութեան կարեւորութեանը։ 2025 թուականին  «WRO» ազգային փուլում «BestTrio» խումբը կրկին նուաճել է առաջին տեղը։ Այդ մրցոյթում խումբը աշխատել է «Raspberry Pi» միքրոքոնթրոլերով, եւ ռոպոթի ամբողջ «մտածողութիւնը» եւ թեքնիքական լուծումները մշակուել են լիովին մասնակիցների կողմից։ Նրանք ինքնուրոյն աշխատել են ռոպոթի մեքանիկական կառուցուածքի, էլեկտրոնիքայի եւ ծրագրի մշակման վրայ, ցուցաբերելով բարձր մակարդակի ստեղծագործական եւ ճարտարապետական մօտեցում։

Բացի ուսումնական գործընթացից, կեդրոնը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ եւ բաց դասեր, որոնց մասնակցել կարող են քաղաքի բոլոր բնակիչները՝ անկախ տարիքից։ Այս միջոցառումները հնարաւորութիւն են տալիս համայնքի անդամներին աւելի մօտիկից ծանօթանալ արհեստագիտութիւնների հետաքրքիր եւ ստեղծագործ աշխարհին, բացայայտել իրենց ունակութիւնները եւ ներգրաւուել կրթական ու զուարճալի նախագծերում։

Share80Tweet50
Previous Post

Մարդը, Ընտրութիւնը Եւ Թռիչքը… Անտիգոնէ, Ճիւլիէթ Եւ Նորա

Next Post

Նախագահական Հրամանագիրով, Մեսրոպեան Արուեստից Վարժարանին Կարգավիճակը Բարձրացաւ «Բարձրագոյն Արուեստից Վարժարան»-ի

Next Post
Նախագահական Հրամանագիրով, Մեսրոպեան Արուեստից Վարժարանին Կարգավիճակը Բարձրացաւ «Բարձրագոյն Արուեստից Վարժարան»-ի

Նախագահական Հրամանագիրով, Մեսրոպեան Արուեստից Վարժարանին Կարգավիճակը Բարձրացաւ «Բարձրագոյն Արուեստից Վարժարան»-ի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.