ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆ
- 1-1/2 քկ հաւու կտորներ
- 6 գաւաթ ջուր
- 1 սոխ` չորսի բաժնուած
- 1 ստեպղին ջարդուած
- 1 կարոսի ցօղուն (celery stem)` մանրուած
- 1 դափնետերեւ
- 6 հատիկ անուշ պղպեղ
ՆՈՒՅ
- 6 գաւաթ ջուր
- 1 թէյի դգալ աղ
- 1 ապուրի դգալ ձէթ
- 1 տուփ տափակ նույ (մաքարոն Tagliatelli)
ԹԱՑԱՆ (ՍՈՍ)
- 3 ապուրի դգալ կարագ
- 4 ապուրի դգալ ալիւր
- 2 գաւաթ հաւու ջուր
- 1 գաւաթ զարնուած սեր
- 2 հաւկիթի դեղնուց
- Աղ
- Փոշի պղպեղ եւ մշկընկոյզ (նաթմէկ)
- 1 գաւաթ կրիւյէր պանիրի տաշուք
- 1/4 գաւաթ parmesan պանիրի տաշուք
- 4 ապուրի դգալ կարագ
- 1 խոշոր տուփ մանրուած սունկ
ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
Հաւը դնել կաթսային մէջ, աւելցնել ջուրը, սոխը, ստեպղինը, կարոսը, դափնետերեւը, պղպեղի հատիկները եւ աղը: Տաքցնել բարձր կրակի վրայ մինչեւ որ եռայ, հանել փրփուրը եւ թեթեւցնել կրակը, վրան գոցել ու եփել 30 վայրկեան կամ մինչեւ որ հաւը փափուկնայ (կարելի է ճնշեփ գործածել)։ Հաւը ջուրէն հանել եւ ձգել որ պաղի: Հաւուն միսը բաժնել ոսկորէն, փոքր կտորներու վերածել, թեթեւօրէն համեմել, սունկով խառնել ու մէկդի ձգել: Թել քամոցէ անցընել հաւուն ջուրը եւ պահել:
Եռացնել աղով եւ ձէթով ջուրը։ Աւելցնել նույը եւ եփել ըստ տուփին ցուցմունքներուն մինչեւ կակուղնայ: Թել քամոցին մէջ դնել զայն եւ պաղ ջուր հոսեցնել վրան իրար չփակելու համար (մօտաւորապէս 15 վայրկեան):
Պոյտին (քասէրօլ) մէջ հալեցնել կարագը։ Աւելցնել ալիւրը եւ խարկել երկու վայրկեան: Աստճանաբար աւելցնել հաւու ջուրը, շարունակ խառնել մինչեւ որ թանձրանայ եւ քրեմի վերածուի: Հանել կրակին վրայէն եւ խառնել սերին հետ: Աւելցնել հաւկիթի դեղնուցը, աղը, մշկընկոյզը եւ լաւ մը խառնել:
Բոլորը միասին մէկտեղելու համար խառնել թացանը եւ պանիրին կէսը նույին հետ:
Կէսը զետեղել թեթեւօրէն իւղոտած ափսէին կամ փայրէքսին մէջ։
Վրան տարածել հաւու եւ սունկի խառնուրդը:
Ծածկել մնացեալ նույով եւ տարածել մնացեալ պանիրը։
Եփել փուռին մէջ 350°F/180°C = թիւ 4 ջերմութեամբ շուրջ 30 վայրկեան կամ մինչեւ որ վարդագոյն դառնայ մակերեսը:
ԾԱՆՕԹ. «Հայ կնոջ խոհանոցը» բաժինը արտատպուած է Տիկին Անահիտ Փ. Տօնիկեանի «Համով Հոտով» գիրքէն։