Հոգեկան գոհունակութեամբ այսու կու գանք մեր ժողովուրդի զաւակներուն յայտնելու, որ Ս. Աստուածածին վանքի Ուխտի Ս. Պատարագը պիտի մատուցուի Շաբաթ, 17 Օգոստոս 2024-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի համալիրէն ներս։
Ուխտի Ս. Պատարագին պիտի նախագահէ, մատաղօրհնէք կատարէ
եւ Հայրապետական իր պատգամը փոխանցէ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա.
ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ՀԱՅՐԱՊԵՏը
պիտի պատարագէ
ԳԵՐՇ. Տ. ՇԱՀԷ ԱՐՔ. ՓԱՆՈՍԵԱՆ
(Առաջնորդ Լիբանանի Հայոց Թեմի)
ԾԱՆՕԹ.
Փոխադրակառքեր տրամադրուած պիտի ըլլան ժամը 6:00-ին հետեւեալ վայրերէն.-
- Անթիլիասի մայրավանք
- Զալքա (Թիքօ Թիքօ)
- Ս. Աստուածածին եկեղեցի
- Խալիլ Պատաուի եւ Հաճըն (Օլիմբիք)
- Ս. Վարդանանց եկեղեցի
- Ս. Ագնէս վարժարան
- Ազգային Ծերանոց
- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի
- Ս. Երրորդութիւն մատուռ (Ֆանար)
- Ս. Ներսէս Շնորհալի մատուռ (Ռաուտա)
- Ս. Յակոբ (Էշրէֆիէ)
- ԿԻՐԱԿԻ, 18 ՕԳՈՍՏՈՍ 2024
Ս. Աստուածածնի վերափոխման տօնին առիթով, Անթիլիասի մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ պիտի մատուցուի Ս. եւ Անմահ Պատարագ եւ կատարուի խաղողօրհնէք։
Պիտի պատարագէ ու քարոզէ
ԳԵՐՇ. Տ. ՇԱՀԱՆ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍԵԱՆ
…
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 19 ՕԳՈՍՏՈՍ 2024
(ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ)
Պիքֆայայի Ս. Աստուածածին մատրան մէջ պիտի մատուցուի Ս. եւ Անմահ Պատարագ, որուն աւարտին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տեղի պիտի ունենայ հոգեհանգստեան կարգ՝ ազգիս համօրէն ննջեցելոց հոգիներուն ի հանգիստ։
ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ