Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

«ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ ԱՐԴԻՒՆՔԻՆ ՄԱՍԻՆ»

August 12, 2024
in Մարզական
0
«ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒ ԱՐԴԻՒՆՔԻՆ ՄԱՍԻՆ»

 

 

Տասնութօրեայ յամառ մրցապայքարներէ ետք, Փարիզ-2024ի ողիմպիական խաղերն ալ անցան պատմութեան գիրկը: Հայերուս համար ամենաշատ յուզող հարցը Մայր Հայրենիքին մարզիկներն ու մարզական իրավիճակն է: Այս մասին հայրենի քաղաքական մեկնաբան Յակոբ Պատալեան, ֆէյսպուքի իր էջին վրայ, «Ողիմպիական խաղերու արդիւնքի մասին» խորագրին տակ քանի մը համեմատութիւններով արձանագրած է հետաքրքրական տեսակէտեր, որոնք կը ներկայացնենք ստորեւ.

 

«Հայաստանի մարզիկները ամառնային ողիմպիականի ընթացքին վաստակեցան չորս մետալ՝ երեք արծաթ եւ մէկ պրոնզ:

Եթէ մանրակրկիտ համեմատութիւն մը ընենք նախորդ՝ Թոքիոյի ողիմպիականին հետ, ապա կայ «միլիկրամի» յառաջընթաց: Թոքիոյի մէջ երկու արծաթ ու երկու պրոնզ էր, իսկ հիմա արծաթին տեսակարար կշիռը աւելի է:

Անշուշտ, հասկնալի է, որ սա կէս-կատակ դիտարկում մըն է, քանի որ Փարիզի ողիմպիականը անհնար է որեւէ կերպ հայկական մարզաշխարհի յառաջընթաց համարել:

Ի հարկէ, տապալում ալ չէի ըսեր: Ըստ էութեան, 2012 թուականէն յետոյ արդեն չորորդ ողիմպիականն է, որ Հայաստանի մետալներու քանակը 3-4-ի սահմանն է: Ընդ որում, այդ տեւողութեան ընթացքին փաստօրէն եղած է ընդամէնը մէկ ոսկի՝ Արթուր Ալեքսանեանը Ռիոյի մէջ:

Պէտք է  յիշենք նաեւ, որ Ռիոյի մէջ, մեղմ ըսած, կասկածելի մրցավարութեան զոհ դարձաւ մեր ըմբիշ Միհրան Հարութիւնեանը: Ի դէպ, Արթուր Ալեքսանեանն ալ կը պնդէ, որ ինքն ալ մրցավարութեան զոհ դաձած է Փարիզի ողիմպիականի աւարտականին:

Նկատենք, սակայն, որ ըմբշամարտը այն մարզաձեւն է, ուր մրցավարական խայտառակութիւնները պարբերական են եւ կ’առնչուին ոչ միայն մեզի: Անոր համար, ես բոլորովին կողմնակից չեմ առաջնորդուելու այն մտայնութեամբ, որ՝ ոսկին մէրն էր, բայց մրցավարները գողցան:

Պէտք է արձանագրել, որ սկսած 1996 թուականէն Հայաստանը առ այսօր ունի ընդամէնը 1 ողիմպիական ոսկի: Այսինքն, 28 տարուայ ընթացքին Հայաստանի մարզիկները կրցած են նուաճել ընդամէնը 1 ողիմպիական ոսկի, եւ այստեղ մրցավարական սխալներուն ու անարդարութեան յղում ընելը, մեղմ ըսած, պարզապէս ինքնարդարացում կ’ըլլայ, որքան ալ ի հարկէ խիստ ցաւալի ու զայրալի է, երբ մարզիկներուն հանդէպ մրցավարներու անարդար որոշումներ կ’ըլլան:

Վերադառնալով ողիմպիական արդիւնքին, կրկնեմ, վերջին չորս ողիմպիականներու համեմատութեամբ մեր արդիւնքը կայուն է: Անկէ առաջ՝ 2008 թուականին, Փեքինի մէջ Հայաստանը նուաճած էր երկու պրոնզ աւելի: Իսկ 2004 թուականին՝ Աթէնքի մէջ, Հայաստանը ոչ մէկ մետալ նուաճեց:

Ի դէպ, այդ ժամանակ Ազգային ողիմպիական կոմիտէի նախագահը այս օրերուն վերստին հռչակուած Իշխան Զաքարեանն էր, որ Աթէնքի ողիմպիականի անփառունակ արդիւնքէն ետք լքեց ԱՈԿ-ի (Ազգային ողիմպիական կոմիտէ) նախագահի պաշտօնն ու այդ պաշտօնին ընտրուեցաւ Գագիկ Ծառուկեանը:

Նաեւ թերեւս կարեւոր է նկատել, որ վերջին 4-5 տարիներուն, կառավարող մեծամասնութիւնը այսպէս ըսած չոտնձգելով ԱՈԿ-ի նախագահի պաշտօնին, այդուհանդերձ շօշափելիօրէն բարձրացուցած է մարզական կեանքին մէջ ԿԳՄՄ նախարարութեան դերը եւ այն այսօր հրապարակային դաշտին մէջ աւելի առաջ է, քան ողիմպիական կոմիտէինը:
Ինչպէս կը տեսնենք, մարզաշխարհի ողիմպիական արդիւնքը սակայն այդ բանէն առանձնապէս չի փոխուիր»:

 

 

 

ՄԵՏԱԼՆԵՐՈՒ ԱՂԻՒՍԱԿ (յապաւումներով)

Ո.            Ա.            Պ.            Ընդ.

1- ԱՄՆ                                   40           44           42           126

2- Չինաստան                      40           27           24           91

3- Ճափոն                              20           12           13           45

4- Աւստրալիա                   18           19           16           53

5- Ֆրանսա                           16           26           22           64

6- Հոլանտա                        15           7             12           34

7- Անգլիա                           14           22           29           65

8- Հար. Քորիա                   13           9             10           32

9- Իտալիա                           12           13           15           40

10- Գերմանիա                   12           13           8             33

33- Պահրէյն                      2             1             1             4

39- Ալճերիա                      2             0             1             3

52- Եգիպտոս                      1             1             1             3

52- Թունուզ                      1             1             1             3

Share61Tweet38
Previous Post

2024-ՈՂԻՄՊԻԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ՝ ԱՐԾԱԹԵԱՅ ՄԵՏԱԼԸ ԾԱՆՐԱԲԱՐՁՈՐԴ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԵԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎ

Next Post

ՀԲԸՄ-ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՀԼԷ ԿԸ ՊԱՏՈՒԷ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ 4-ՐԴ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԽՈՒՄԲԸ

Next Post
ՀԲԸՄ-ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՀԼԷ ԿԸ ՊԱՏՈՒԷ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ 4-ՐԴ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԽՈՒՄԲԸ

ՀԲԸՄ-ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՀԼԷ ԿԸ ՊԱՏՈՒԷ ՊԱՍՔԷԹՊՈԼԻ 4-ՐԴ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԽՈՒՄԲԸ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.