Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

«ՍՓԻՒՌՔԻ ՁԱՅՆԸ»

March 19, 2024
in Գաղութային, Գլխաւոր Լուրեր
0
«ՍՓԻՒՌՔԻ ՁԱՅՆԸ»

 

 

ԼԻԲԱՆԱՆԻ 85-ԱՄԵԱՅ «ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է՝ ԱՆԿԱԽ ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ.

Լիբանանի 85-ամեայ «Արարատ» օրաթերթն այսօր ունի գոյատեւման լուրջ խնդիր, ինչպէս Լիբանանի շատ պարբերականներ, քանի որ երկրի տնտեսական բազմաթիւ խնդիրները խոչընդոտում եւ բարդութիւններ են առաջացնում ոչ միայն այդ երկրի բնակիչների, տարբեր ոլորտների, այլ նաեւ լրատուական աշխատանքի համար:

«Հայկական սփիւռքի «սիրտ» հանդիսացող լիբանանահայութեան մարտահրաւէրները այսօր բազմաթիւ են», կ՛ըսէ Լիբանանի «Արարատ» օրաթերթի պատասխանատու Անի Եփրեմեանը:

«Լիբանանեան տնտեսական ու քաղաքական խնդիրները վատ ազդեցութիւն են ունեցել ոչ միայն այդ երկրի բնակիչների կեանքի որակի վրայ, այլեւ նպաստել են հայկական համայնքի նօսրացմանը», կ՛ըսէ  Անի Եփրեմեանը եւ աւելացնում, որ դա լուրջ ազդեցութիւն է ունեցել նոր սերնդի վրայ: Նրանցից շատերը լքում են Լիբանանը եւ իրենց կեանքն ու ապագան կառուցում այլ երկրներում՝ ասում է թերթի տնօրէնը։

Ինչո՞ւ են երիտասարդ լիբանանահայերը լքում երկիրը եւ արդեօ՞ք նրանք հաստատւում են Հայաստանում։ «Շատերն իմ շրջապատից, այո՛, Հայաստանն են նախընտրել: Նրանք իրանց աւելի լաւ են զգում Հայաստանում եւ փորձում են աշխատել ու ապրել հայաստանեան կեանքով»,կ՛ըսէ Եփրեմեանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, նա հետեւեալ կարծիքն ունի. «Նախկինում շատ միջոցառումներ ու հանդիպումներ էին կազմակերպւում մեզ միաւորելու համար, այսօր, սակայն, դրանք նուազել են: Բայց մեր խնդիրը ոչ թէ կառավարություններն են ու անհատները, այլ մեր հայրենիքի բարօրութիւնն ու ապագան: Դրա համար մեզանից իւրաքանչիւրը պէտք է աշխատի ու մի կողմ դնելով սեփական համոզմունքները՝ օգնի մեր հայրենիքին:

Լիբանանում խնդիրները բազմաթիւ են ու անվերջանալի՝ ցաւով նշում է «Արարատ»-ի պատասխանատուն, սակայն թէ՛ պարբերականներն են գոյատեւում, թէ՛ մշակութային ու համայնքային կեանքն է աշխոյժ։

 

 

 

Share61Tweet38
Previous Post

«ԱՆԹԻԼԻԱՍԻ ՈՒԽՏԻ ՕՐ»Ը ՄԵԾԱՇՈՒՔ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՄԲ ՆՇՈՒԵՑԱՒ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ

Next Post

ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳԵԱԿԻՆ ՄՕՏ

Next Post
ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳԵԱԿԻՆ ՄՕՏ

ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳԵԱԿԻՆ ՄՕՏ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.