Հայաստանի կառավարութիւնը 6,8 միլիառ դրամ պիտի յատկացնէ ընդհանուր 57,2 քիլոմեթր երկարութեամբ ճանապարհներու կառուցման եւ հիմնանորոգման համար։
Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացուց տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Գնէլ Սանոսեանը։
Ան նշեց, որ նախագիծով նախատեսուած հիմնանորոգուող ճանապարհներու ընդհանուր երկարութիւնը 57,2 քմ է, որմէ միջպետական նշանակութեան ճանապարհներունը` 13 քմ, հանրապետական նշանակութեանճանապարհներունը` 42 քմ, մարզային (տեղական) նշանակութեան ճանապարհներինը՝ 2,2 քմ: