ՙՈվ յամառ կրքով քար է կրծում,
յաջողեցնում է ատամները միայն ջարդել՚:
Լ.Պ. Ժիւսիօ
Մեր աւետեաց երկրում քաղաքական դաշտը բազմաբեւեռ է, ուր ներկայ են տարատեսակ ընդդիմադիր խմբեր, որ կուսակցութիւն համարել տեղին չէ: Աներկբայ է, որ գաղափարախօսական հիմունքներով պայքարը բացակայ է, երբ այդ խմբերը կամ գրպանային կուսակցութիւնները ասպարէզ են մտնում առանց ստոյգ գաղափարի կամ ծրագրի եւ իրար միջեւ ներքաղաքական պայքարը վերածւում է իշխանութեան հասնելու եզակի ձգտումի£
Ընդդիմութիւնն իր ձախողումը վերագրում է իշխանութիւնների ապիկարութեանը եւ հասարակութեան կրաւորականութեանը, մինչդեռ իրենց իրենց միակ ակնյայտ գործը փողոցում լուտանքներով յագեցած ցոյցերն են եւ ԱԺ-ի նիստերի խափանումը, մինչեւ իսկ ինքնաբաւ նշելով, որ իրենք են կացութեան փրկիչները, անյայտ է թէ ինչպէս, իսկ միւսները հեռու են բանականութիւնից եւ առաւել հետաքրքրուած են նիւթականով£
Հակաիշխանական այդ ամբոխը յստակօրէն դեռ չի հասկացել, թէ իրենք դէմ են վարչապետի անձի՞ն, թէ՞ նրա վարած աշխատաձեւին: Պարզից պարզ է, որ առաջին դէպքում պիտի ներկայացնեն թեկնածու, որ դեռեւս անյայտ է (մոռանանք Մանուկեան Վազգէնի եւ ինչ որ բարձր հոգեւորականի խրտուիլակ վարկածը), իսկ երկրորդ պարագային որեւէ մօտաւոր ծրագրի նշոյլ անգամ չկայ:
ՙԹող Նիկոլը հեռանայ, մենք գիտենք, թէ ի՛նչ ենք անելու՚ բանաձեւը այնքան է սնանկացել, որ ուշադրութեան չի արժանանում, իսկ բազմաթիւ ընդդիմադիր խմբակներ ստոյգ չգիտեն, թէ ում են ցանկանում վարչապետի աթոռին եւ ինչ են անելու, քանզի նախկինների հիմնական նպատակը աներկբայª աւարը պահել ու պահպանելն է, իսկ գաղափարի առումով որեւէ նորութիւն դեռ չունեն, իսկ կ՛ունենա՞ն£
44-օրեայ անխուսափելի պարտութիւնը ինչ խօսք, որ պատճառ էր ներկայ իշխանութիւնների վարկանիշի անկման, բայց ցաւալի է, որ հասարակութեան մի հատուածի մէջ ստեղծուել է կառավարութեան եւ անձի իրար միաւորելով անհատականացման գաղափարը: Նրանք յաճախ են մոռանում պետական շահերի գերակայութեան անհրաժեշտութիւնը, որ կարծեմ, բացակայ է եղել երկար ժամանակ:
Անկարելի է արդի վիճակից ելնելով վարչապետի պատասխանատուութեան աստիճանը եւ ծաւալը որակաւորել, միայն թէ ճիշդ չէ նաեւ, ամէն ինչ, որ թերի էª փաթաթել նրա վզին, չմոռանալովª բազում են, որ նրա հետ ունեն իրենց պատասխանատուութեան բաժինը, բայց շատ դժուար է ընդունել սեփական սխալը:
Ի վերջոյ, իրար նկատմամբ առատօրէն ստոր լուտանքներ ուղղելու փոխարէնª որքան շահաւէտ կը լինէր երկիրը, եթէ քաղաքական գործիչները, առանց բացառութեան, ողջ հասարակութեան հետ միասին, ունենային բարեկիրթ կեցուածք, որ յարիր է մեր հազարամեայ բարքերին:
Մեր գոյատեւման, արդի գլխաւոր եւ պարտադիր խնդիրներից մէկն է մեր դրացի երկրների հետ յարաբերութիւնների մակարդակը եւ որակը: Սահմանային ամէնօրեայ կրակոցները չեն կարող յաւերժանալ եւ բանակցելով է, որ պիտի կարողանանք այն կասեցնել: Ում համար է գաղտնիք, որ ազերիների կողմից դիւանագիտութեան պարտաւորութիւնների եւ սկզբունքների խախտումների նպատակն էª որքան կարելի է, բանակցութիւնների ընթացքին, շատ պահանջներ ներկայացնել, որ էականում պարտադրուող բնոյթի է, այսինքն կիրառել ե՛ւ ուժ ե՛ւ դիւանագիտութիւն:
Արցախի վիճակը մնում է հիմնական առանցքային հարց, որի լուծման բանալիները մեր ձեռքին չեն: Հասկանալի է, որ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելը Երեւանը անում է միջազգային ակնյայտ որոշակի ճնշման տակ, որոնց համար չկայ Արցախի անկախութեան գաղափար£ Պարզ է, որ որեւէ հայրենի իշխանութիւն, երբեք չի հրաժարուի Ղարաբաղի ժողովրդից, միայն հարց է թէ ինչպիսի երաշխիքներ կը տրուեն Արցախին£ Աներկբայ է նաեւ, որ տեղի արդի իշխանաւորները գովելի յամառ ցանկութիւն ունեն, ինչ գնով որ այն լինի պահպանել անկախութիւնը, որ հիմնական որոշիչ դրոյթ է, քանզի Պաքուին նրանք չեն վստահում, իսկ ի՞նչ միջազգային ներկայութիւն կը տրուի անյայտ է, եւ ցաւօք ներքին տիրող կարծիքները հակադիր են, երբ ոմանք այն մտքի են, թէ կարող են ատրպէյճանցիների հետ գործարք անել, հաշուի առնելով որ նա ռազմական, քաղաքական, աշխարհագրական առումով գերիշխող է, ուստի վերահսկում է բոլոր շրջանները£ Ազերիները արդի պայմաններով թելադրողի վիճակում են£ Այս փաստերը եթէ հասանելի լինեն մեր աղմկարարներ անմիտներից ոմանց, ապա կը հրաժարուեն ափեղցփեղ հայհոյանքներից եւ փոխարէնը կը լծուեն ինչպէս վարուելու տարբեր ծրագրեր մշակել:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Սեն Ռաֆայէլ