ՙԱշխարհի տնտեսական ազատութիւնը. 2022՚-ի տարեկան զեկոյցի տուեալներուն համաձայն` Հայաստանը 11-րդ հորիզոնականին է:
2016-ին Հայաստանը եղած է 40-րդ տեղը, 2017-ին` 39-րդ, 2018-ինª 19-րդ, իսկ 2019-ին զբաղեցուցած է 17-րդ հորիզոնականը:
Զեկոյցին մէջ ներառուած է 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարաւորէն կազմած է 7.84: Զեկոյցը կը չափէ տնտեսական ազատութիւնը` վերլուծելով շարք մը ցուցանիշներ, այդ շարքին` պետական ծախսերը եւ հարկումը:
Առաջատար եռեակին մէջ են` Հոնկ Քոնկը, Սինկապփուրը եւ Զուիցերիան: