Ararad Daily
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily
No Result
View All Result

ՙԺՈՂՈՎՐԴԻ ՍՏԵՂԾԱԾԸ ՙԲԵՐԴ՚ ՊԱՐԱՅԻՆ ԱՆՍԱՄՊԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՆՈՐ ՓԱՅԼՈՎ, ՆՈՐ ԳԵՂԱԳԻՏՈՒԹԵԱՄԲ՚

ԿԱՐԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ

August 19, 2022
in Յօդուածներ
0
ՙԺՈՂՈՎՐԴԻ ՍՏԵՂԾԱԾԸ ՙԲԵՐԴ՚ ՊԱՐԱՅԻՆ ԱՆՍԱՄՊԼԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ` ՆՈՐ ՓԱՅԼՈՎ, ՆՈՐ ԳԵՂԱԳԻՏՈՒԹԵԱՄԲ՚

 

ՙԲերդ՚ պարային անսամպլը եկող տարի պիտի տօնէ յոբելենական 60-ամեակը: Պարարուեստի ոլորտին մէջ ունեցած ձեռքբերումներուն, անսամպլի ընթացիկ աշխատանքներուն, ոլորտի խնդիրներուն մասին ՙԱրմենփրես՚-ի թղթակիցը զրուցած է անսամպլի գեղարուեստական ղեկավար Կարէն Գէորգեանի հետ, որ հպարտութեամբ կ՛ընդգծէ, որ ժողովուրդին ստեղծածը ՙԲերդ՚ պարային անսամպլը կը վերադարձնէ ժողովուրդին` նոր փայլով, նոր գեղագիտութեամբ, նոր շարժումներու համակարգով:

 

Հ.- Պարոն Գէորգեան. 2023 թուականը ՙԲերդ՚ պարային անսամպլի համար յոբելենական տարի է, ինչպէս էք պատրաստւու՞մ:

Պ.- Այո՛, եկող տարի մենք պատրաստւում ենք նշել մեր անսամպլի 60-ամեակը: Բազմաթիւ երկրներից արդէն հրաւէրներ ունենք: Մեր անսամպլի երկրպագուներին նոր անակնկալներ ենք մատուցելու մեր մենահամերգներով: 2023 թուականի համար շատ արտադրողներ եւ մշակոյթի կազմակերպիչներ, որոնք աշխարհի լաւագոյն պարային խումբերը կը ներկայացնեն, ՙԲերդ՚ պարային անսամպլի հետ ձեռք են բերել նախնական պայմանաւորուածութիւններ` մեծ բեմեր դուրս գալու եւ հայկական պարը ներկայացնելու:

 

Հ.- Արդեօք մտահոգիչ չէ՞, որ տակաւին թերի են ուսումնասիրուած հայկական պարերը, մասնաւորապէս, գեղջկական պարերը, որոնք հիմքն են հայ պարարուեստի:

Պ.- Պարը մեր հնամենի պատմութեան մէջ խոշոր դերակատարում է ունեցել: Եթէ ժամանակի ընթացքում հայկական պարարուեստն արժեւորուէր այնպէս, ինչպէս մշակոյթի միւս ճիւղերը, մեր պարը մեծ զարգացում կ’ունենար:

 

Հ.- Մերօրեայ պարային կատարումներն արտացոլո՞ւմ են մեր ժողովրդական պարերին բնորոշ դիմագիծը, առանձնայատկութիւնը:

Պ.- Այս հարցի շուրջ կարելի է շատ երկար խօսել: Կարծում եմ, որ կոլեկտիւների մեծամասնութիւնը չի ուսումնասիրում հայկական պարերի շարժողական համակարգը, բնոյթը, տեսակները: Օտարածին շարժումներով աղճատում են մեր պարի ձեւն ու բովանդակութիւնը: Հայերի հասարակական կեանքում պարը շատ մեծ նշանակութիւն է ունեցել, որի մասին վկայում է Պլուտարքոսը: Յայտնի է նաեւ, որ Արամի տոհմը 5-րդ դարում տօնախմբութիւնների ժամանակ կերպարանափոխուած, դիմակներով պարեր են ներկայացրել: Այսօրուայ պարուսոյցները չեն ուսումնասիրում հայկական պարի ամբողջ ժառանգութիւնը, եւ այս առումով, կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփիւռքում շատ վատ է հայկական պարի վիճակը: Միայն տեսնէք, թէ ինչ տարազներով են ներկայացնում հայկական պարը եւ ազգային պարի քօղի տակ ինչ անճաշակ շարժումների համակարգ են ներկայացնում օտայ հանդիսատեսին:  Այստեղ նաեւ շատ մտահոգուած եմ այն առումով, որ պարի զարգացման հայեցակարգ չունի մեր երկիրը, մշակոյթի, պարարուեստի ոլորտը դուրս է մնացել այդ դաշտից: Մենք չենք տեսնում, օրինակ, յառաջիկայ 5 տարուայ ընթացքում ազգային պարը ի՞նչ ուղղութեամբ պիտի զարգանայ եւ ո՞րն է այն գործիքակազմը, որով կարող ենք մեր ազգային պարը բերել միջազգային խաչմերուկներ:  ՙԲերդ՚ անսամպլը դա անում է շատ բարձր մակարդակով, եւ միջազգային բեմերում  նեկայացնում է հայկական պարը յաւուր պատշաճի:

 

Հ.- Մինչեւ Սրբուհի Լիսիցեանի` հայոց էթնիկ պարերի շարժումների գրառման համակարգի ստեղծումը, հայկական պարն արդեօք ժամանակի ընթացքում աղճատումների չի՞ ենթարկուել:

Պ.- Որպէսզի ճիշդ եւ առարկայական կարողանանք քննարկել պարարուեստի այսօրուայ վիճակը, անհրաժեշտ է պարզել նրա զարգացման սկզբունքային խնդիրները, ազգային պարերի առանձնայատկութիւնները: Ես խորութեամբ ուսումնասիրում եմ հայկական պարերի ժառանգականութիւնը: Սրբուհի Լիսիցեանը հաւաքագրել է պարեր, գրի առել երեք հատորի տեսքով, որը համարւում  է մեր պարի ՙԱստուածաշունչը՚: Նրանից յետոյ եղել են մարդիկ, որոնք շարունակել են նրա թողած ժառանգութիւնը, պարահաւաքչութեան աշխատանքը, այդ թւում` մեր տաղանդաւոր պալետմասթըր Ազատ Ղարիպեանը, Արտաշէս Կարապետեանը, անհամեստութիւն չթուայ` նաեւ մենք ենք այդ գործն անում: Դաշտադէմից մինչեւ Զոլաքար հաւաքագրում ենք այդ պարերը: Ժողովրդի ստեղծածը ՙԲերդ՚ պարային անսամպլը վերադարձնում է ժողովրդին` նոր փայլով, նոր գեղագիտութեամբ, նոր շարժումների համակարգով: Այս իրողութիւնը ինձ յոյս է տալիս ասելու, որ հայկական պարը զարգացման լայն ճանապարհ ունի անցնելու:

Յունիսի 26-ին Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութեան ՙԱզգային պարի ակունքներում՚ դրամաշնորհային ծրագրում մենք յաղթել ենք` ներկայացնելով Սասնայ ժողովրդական բացառիկ պարերի մի ամբողջական շարք` 10 րոպէ տեւողութեամբ, տարազների ճշգրիտ մեկնաբանմամբ: Երկրորդն անում ենք ՙՎասպուրականը՚: Հէնց հիմա մենք այդ աշխատանքներով ենք զբաղուած: Ճշգրտութեամբ, բացառիկ նմուշներ, որոնք դեռ բեմ չեն բարձրացել. հէնց այդ նմուշներն ենք ներկայացնում` տարազների ճշգրիտ մեկնաբանմամբ, շարժումների ամբողջական համակարգով, երաժշտութիւնների ճշգրիտ մեկնաբանմամբ, նոր գործիքաւորմամբ:

 

Հ.- Պարոն Գէորգեան, Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութիւնը որոշել է մի քանի պարային համոյթներ եւ անսամպլներ միաւորել եւ ստեղծել մէկ կառոյց, ինչ կարծիք ունէ՞ք, այս փոփոխութիւնը կարո՞ղ է դրական ազդեցութիւն ունենալ անսամպլների գործունէութեան վրայ:

Պ.- Նախարարութիւնն ուզում է պարարուեստի ոլորտում աւելի արդիւնաւէտ աշխատանք տեսնել, ինձ թւում է, որ միաւորումը ճիշդ է: Այսօր պարարուեստի դաշտում բոլորին հաւասար պայմաններ տրուած չեն, ստեղծագործական կոլեկտիւների համար հաւասար պայմաններ ստեղծուած չեն: Հետեւաբար`  կարծում եմ, որ մշակոյթի ոլորտում համապատասխան փոփոխութիւններ պէտք է իրականացուեն, գան մարդիկ, ովքեր ունեն ստեղծագործական լաւ մտքեր, երեւակայութիւններ: Միաւորումը հաւասար պայմաններ կը ստեղծի խմբերի համար:

 

Share61Tweet38
Previous Post

ՙՍՈՒՐՄԱԼՈՒ՚-Ի ՊԱՅԹՈՒՄԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ 4 ՄԱՐԴ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԻՒԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒ ՄԷՋ.

Next Post

ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿԻ ՓԼԷՅ-ՕՖԻ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԵՐԹ

Next Post
ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿԻ ՓԼԷՅ-ՕՖԻ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԵՐԹ

ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿԻ ՓԼԷՅ-ՕՖԻ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԵՐԹ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

August 25, 2022

ԽՈՒՄԲ ՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄՈՒՏՔ ԿԸ ԳՈՐԾԵՆ Ս.Դ.ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐԸ

September 14, 2022
ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

August 12, 2022

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ ԿԱՅԱՑԱՒ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

July 8, 2022

ՔՈՉԱՐԵԱՆԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ

0

ԲՆԱԿԱՆՈՆԱՑՈՒՄԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ

0

1704 ԶԻՆՈՒՈՐԻ ԱՃԻՒՆ

0

ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

0
Պուրճ Համուտի Եւ Այնճարի Մէջ.

Պուրճ Համուտի Եւ Այնճարի Մէջ.

January 26, 2023
ԳԱՂԱՓԱՐԻ ՆԱՀԱՏԱԿ ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻԻ ՄԱՀՈՒԱՆ 94-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

ԳԱՂԱՓԱՐԻ ՆԱՀԱՏԱԿ ՍԱՐԳԻՍ ՏԽՐՈՒՆԻԻ ՄԱՀՈՒԱՆ 94-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

January 26, 2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

January 5, 2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

January 5, 2023
  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily, Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily, Member of the Social Democrat Hunchak Party.