Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

ՀԱՅ ՅՈՒՇԱՐՁԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՙԵՐԿՐՈՐԴ ԹՈՐՈՄԱՆԵԱՆԸ՚

August 18, 2022
in Յօդուածներ
0
ՀԱՅ ՅՈՒՇԱՐՁԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՙԵՐԿՐՈՐԴ ԹՈՐՈՄԱՆԵԱՆԸ՚

ՙԴեռեւս այն ժամանակ` խորհրդային տարիներին, եթէ զէնք յայտնաբերէին մեզ մօտ, երեւի այդքան չսարսափէին, որքան որ լուսանկարչական սարք տեսնելիս: Իսկապէս. երբ ասում են` գող` սիրտը դող, սա հէնց ատրպէյճանցի թուրքերի համար են ասել: Նրանք սարսափում էին լուսանկարչական սարքը ձեռքին որեւէ այցելուից, որովհետեւ թէ Կուրի աջ ափին եւ թէ ձախ ափին նստած էին ուրիշի տան մէջ եւ իրենց պաշտպանական նազդով ուղղակի փորձում էին արգելել բոլոր նրանց գործը, ովքեր որեւէ պատմական յուշարձան էին ուզում տեսնել կամ լուսանկարել: Դա թուրքի համար այուսարսափ էր…՚:

 

ՍԱՄՈՒԷԼ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Յուշարձանագէտ

 

Նա չհասցրեց նշել իր 60-ամեայ յոբելեանը, չհասցրեց լրումին բերել հայրենանուիրումի իր բոլոր նախաձեռնութիւններն ու նպատակները: Անհանգիստ, ձանձրոյթ ու յոգնութիւն չճանաչող այս մեծ հայորդին, սկսած յետդպրոցական տարիներից, խիզախօրէն գիտակցական իր ողջ կեանքը նուիրաբերեց հայ յուշարձանագիտութեանն ու հայկական հետքի բացայայտումներին: Եւ հասցրեց անել այն, ինչ զօրու կը լինէր անել, թերեւս, գիտահետազօտական մի ամբողջ արշաւախումբ կամ ինստիտուտ:

Յուշարձանագէտ, պատմաբան, բանահաւաք, քարտէզագիր, Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանեան գրասենեակի երբեմնի նախագահ Սամուէլ Կարապետեանը տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարաւոր յուշարձաններ, յայտնաբերել հայկական կորսուած-մոռացուած հետքեր: Հեղինակել եւ համահեղինակել է հայկական յուշարձանների, հայկական ճարտարապետութեան եւ հայոց պատմութեանն առնչուող տասնեակ գրքեր, գիտական հարիւրաւոր յօդուածներ, բազմաթիւ քարտէզագրքեր: Նա յայտնի էր նաեւ որպէս Թուրքիայում, Ատրպէյճանում, Վրաստանում հայկական յուշարձանների, հայկական հետքերի ոչնչացման քաղաքականութեան դէմ մարտնչող ասպետ: Իր վաւերագրած փաստերը 2007 թուականին նա է ներկայացրել ԱՄՆ Գոնկրէսին, մէկ տարի յետոյ` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին: Ներկայացրել է, բայց ինչ` եկուոր նախամարդու բարբարոսութիւններն այսօր էլ են շարունակւում…

Ի դէպ, յարկ է նշել, որ անձնուէր այս հայորդին իր հայագիտական գործունէութեան համար անցանկալի անձ էր յայտարարուած Վրաստանում, եւ արգելուած էր նրա մուտքը բարեկամական այս երկիր:

Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճէշ գաւառի Բերդաղ գիւղից սերած Պաղտասարի գերդաստանի արժանաւոր ժառանգորդը, սկսած 1978 թուականից, բնութիւնն ուսումնասիրելու նպատակով լուսանկարել, չափագրել եւ նկարագրել է հայկական յուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքում: Այնուհետեւ երեք տասնամեակի ընթացքում հետազօտել եւ ցուցակագրել է հայոց խլուած հայրենիքի հայ ճարտարապետութեան հազարաւոր նմուշներ: Նա է բազմաթիւ գիւղերի, գիւղատեղիների, հանդամասերի առաջին հետազօտողը, հարիւրաւոր յուշարձանների առաջին լուսանկարիչը, չափագրողը, յայտնաբերողն ու տեղորոշողը, հազարաւոր վիմագրերի առաջին ընթերցողն ու հրատարակիչը: Երիտասարդութեան տարիներին հետազօտութիւնների առաջնայնութիւնը տուել է այն տարածքներին, որտեղ առաւել վտանգուած են եղել մեր նախնիների ձեռամբ կերտուած պատմական կոթողներն ու քարեղէն արարումները: Այդ ամէնին զուգահեռ` ահռելի աշխատանք է կատարել նաեւ այստեղ` հայրենիքում. չափագրել է աւելի քան 50 յուշարձան, լուսանկարել շուրջ 22 հազար քատր: Բացառիկ են Խոսրովի արգելոցում կատարած ուսումնասիրութիւնները, որտեղ արձանագրել է հարիւրաւոր յուշարձաններ: Նման ուսումնասիրութիւններ է կատարել հայրենի Արցախում, արդիւնքում` չափագրուած 200 յուշարձան, 24 հազար լուսանկարչական կադր: Արցախում նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում կամ յարակից տարածքներում գտնուող յուշարձանները, այլեւ դրանցից հեռու սարերում, անտառներում թաքնուած եւ երբեւէ չուսումնասիրուած բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը: Ընթացս իրականացրել է նաեւ բանահաւաքչութիւն եւ տեղացիներից հաւաքագրել աւելի քան 4000 մանրատեղանուն: Իսկ Վրաստանում հետազօտած, չափագրած յուշարձանների թիւը հասնում է 130-ի, քատրերինը` 20 հազար: Այս երկրի տարածքում հայկական պատմական յուշարձաններին եւ հետքերին վերաբերող հրատարակուած գրքերից են ՙՋավախք՚, ՙԱխալցխա՚, ՙՀայերը Կախէթում՚, ՙԿովկասեան թանգարանի հայկական հաւաքածուն՚, ՙԹիֆլիսի քաղաքագլուխները՚, ՙՇուլաւեր՚ եւ այլ աշխատութիւններ:

Մեղուաջան հայորդին նոյնաբնոյթ գրքեր է հրատարակել նաեւ վերոնշեալ բոլոր տարածաշրջաններում կատարած ուսումնասիրութիւնների, հետազօտութիւնների, հայկական յուշարձանների ու հայկական հետքի փաստագրումների հունձքով: Դրանք անկորնչելի արժէքներ են, որոնցից շատերը գնահատուել են չափազանց բարձր` արժանանալով ամենատարբեր մրցանակների` ներառեալ ՀՀ նախագահի մրցանակը: Դրանք դասագրքային արժէքներ են, որոնք ուսումնասիրող սերունդները պատիւ կը համարեն ստանձնել Սամուէլ Կարապետեան նուիրեալի առաքելական գործը…:

 

ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

 

Share61Tweet38
Previous Post

ՙՄԵՆՔ ԻՐԱՐ Կ՛ՕգնԵՆՔ, ԵՒ ԱՅԴՊԷՍ ՊԻՏԻ ԸԼԼԱՅ ՄԻՇՏ՚.

Next Post

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ` ՀԲԸՄ-ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԹԻԼԻԱՍ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԷՍԸ

Next Post
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ` ՀԲԸՄ-ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԹԻԼԻԱՍ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԷՍԸ

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՅԻՍՆԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ` ՀԲԸՄ-ՀԵԸ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԹԻԼԻԱՍ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԽԱՐՈՒԿԱՀԱՆԴԷՍԸ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Trending
  • Comments
  • Latest
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ

August 25, 2022
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿ`  ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՅ ՔՈՅՐԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՌԻԹԱ ՊՈՅԱՃԵԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԿՐԹԱԿԱՆ ՄՇԱԿ` ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՀԱՅ ՔՈՅՐԵՐՈՒ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԷՆՈՒՀԻ ՌԻԹԱ ՊՈՅԱՃԵԱՆԻ ՀԵՏ

March 11, 2023

ԽՈՒՄԲ ՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄՈՒՏՔ ԿԸ ԳՈՐԾԵՆ Ս.Դ.ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐԸ

September 14, 2022
ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

ՙԱՐԱՐԱՏ՚-Ի 85-ԱՄԵԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

August 12, 2022

ՔՈՉԱՐԵԱՆԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ

0

ԲՆԱԿԱՆՈՆԱՑՈՒՄԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ

0

1704 ԶԻՆՈՒՈՐԻ ԱՃԻՒՆ

0

ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

0

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան

March 24, 2023

ՙՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱՆՔ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄ

March 24, 2023

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՈՒԽՏԻ ՕՐ

March 24, 2023

ՄԱՀԱԶԴ

March 24, 2023
  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.