Եւրոպայի ֆութպոլի ակումբներու առաջնակարգ մրցաշարքի՝ Չեմփիընզ Լիկի զտումի 2-րդ հանգրուանի դարձի մրցումներուն արձանագրուած են հետեւեալ արդիւնքները.
– Պոտէօ/Կլիմթ (Նոր.) – Լինֆիլտ (Հիւս.Իրլ.) 8-0« երթ. 0-1
– Մալմէօ (Շուէտ) – Ժալկիրիս (Լիթ.) 0-2« երթ. 0-1
– Ֆեներպահչէ (Թրք.) – Տինամօ Քիեւ (Ուքր.) 1-2« երթ. 0-0
– Զիւրիխ (Զուից.) – Քարապաղ (Ատր.) 2-2« երթ. 2-3
– Սլովան Պրաթիսլաւա (Սլվք.) – Ֆերենցվարոշ (Հնգ.) 1-4« երթ. 2-1
– Օլիմփիաքոս Փիրէոս (Յուն.) – Մաքապի Հ. (Իսր.) 0-4« երթ. 1-1
Հայաստանի հաւաքականի յարձակող Տիգրան Բարսեղեանի մաս կազմած ՙՍլովան Պրաթիսլաւա՚ն իր դաշտին վրայ մրցեցաւ Հունգարիոյ ախոյեան ՙՖերենցվարոշ՚ի դէմ: Երթի մրցումին ՙՍլովան՚ յաղթած էր մէկ կոլի տարբերութեամբ: Սակայն դարձի մրցումին զիջեցաւ իր դաշտին վրայ երեք կոլի տարբերութեամբ եւ հրաժեշտ տուաւ մրցաշարքին: Փղոսկրեայ ափունքցի յարձակող Պոլի՝ 20-րդ եւ նորվեկիացի կիապաշտպան Զաքարիասէն՝ 30-րդ վայրկեաններուն նշանակեցին ՙՖերենցվարոշ՚ի կոլերը: Պաշտպան Տէ Մարքօ՝ 70-րդ վայրկեանին հաշիւը դարձուց 1-2« Բարսեղեանի փոխանցումով: Սակայն մալիցի յարձակող Թրաօրէ՝ 89-րդ եւ թունուզցի կիսապաշտպան Լայտունի՝ 90+5-րդ վայրկեաններուն հաշիւը դարձուցին 1-4: Բարսեղեան մասնակցեցաւ ամբողջ մրցումին: