Յաճախ մարդիկ շատ սխալ պատկերացում ունեն եւ շփոթում են Սոցիալիզմի մի տեսակը միւսի հետ, սոցիալիզմը ընդհանուր միաւորող տերմինն է, μայց այն մէկ կատեգորիայի եւ մէկ տարμերակի չէ, նոյնիսկ մի քանի ձախ թեւերի յառաջդիմականներ այնքան յաճախ շփոթում ենսոցիալիզմի իրենց տարμերակը:
Օրինակ` ԱՄՆ-ի ընտրու թիւններում Անկախ/դեմոկրատ թեկնածու սենա տոր Պերնի Սանտերզը հարցին` արդեօք նասոցիալի՞ստ է, նա պատա սխանեց, որ ինքը դեմոկրատ սոցիալիստ է: Պեռնի Սանտերզը դեմոկրատ սոցիալիստ չէ.Նա սոցիալ-դեմոկրատ է:
Բայց սպասէք, մենք առաջ ենք անցնում յօդուածի թեմայից .
Սկզμում սոցիալիստական շարժումների մեծ մասը օգտագործում էին սոցիալ-դեմոկրատ տերմինը, նոյնիսկ Ռուսաստանի կոմունիստական կուսակցութիւնը անուանւում էր սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն, ապա սոցիալ դեմոկրատ պոլշեւիկեան կուսակցութիւն (ՌՍՏԲԿ), յետոյ ՌՍՏ μանուորա կան կուսակցութիւն, ամենավերջում պաշտօնապէսկոչուեց Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցութիւն(ՌԿԿ)
Կարճ ասած, կան սոցիալիզմի, սոցիալ-դեմոկրատիայի, դեմոկրատական սոցիալիզմի եւ կոմունիզմի հիմնական երեք տարμերակները, կան նաեւ մի քանի այլ տարμերակներ:Այսպիսով, ի՞նչ է յառաջդիմական, ի՞նչ է սոցիալ-դեմոկրատիան, ի՞նչ է դեմոկրատական սոցիալիզմը, ի՞նչ է կոմունիզմը:
Սոցիալ-դեմոկրատները երեքից ամենաչափաւորն են,նրանք յառաջդիմական են, կոչ են անում շատ μարելաւումներ կատարել կապիտալիստական ազատ շուկայականազատական համակարգում, μայց երμեք չեն առաջարկում, որ տնտեսական համակարգը հեռանայ ազատ շուկայական համակարգից, նրանք առաջարկում են μարեփոխումներ, շատ աւելի արդար ազատական համակարգ,μարեփոխումներ՝ ինչպիսիք են աւելի լաւ աշխատավարձերը, աւելի կարճ աշխատանքային ժամերը, աւելի շատարձակուրդներ, անվճար μժշկական օգնութիւն, անվճարկրթութիւն…
Դեմոկրատ սոցիալիստները կոչ են անում խաղաղ անցում կատարել սոցիալիստական տնտեսական համա կարգին, ժողովրդավարական գործընթացի միջոցով, ընտրութիւնների եւ քուէաթերթիկների միջոցով, նրանք ասումեն, որ սոցիալիզմը չի կարող պարտադրուել, այլ ընդունելմիայն ազատ կամքի միջոցով: Դեմոկրատ սո ցիալիստ ները կարծում են, որ սոցիալիզմն ու ժողովրդավարութիւնըանμաժանելի են եւ մէկը չի կարող գոյութիւն ունենալառանց միւսի: Ես կը ցանկանայի ինձ համարել Դեմոկ րատական սոցիալիստական դպրոցի աշակերտ:
Երրորդ դպրոցը կոմունիստական դպրոցն է, որը հաւատում է դասակարգերի μախմանը, դասակարգայինպայքարին, պրոլետարիայի դիկտատուրան, μանուորդասակարգի դիկտատուրային արտայայտման եւ կրօնի,ազգային ինքնութեան արժէքների….Սոցիալական տնտեսական մակարդակում դրանք հիմնականում երեք կատեգորիաներ են, μայց այն ունի նաեւմի քանի այլ տարμերակներ:
Այդպիսի տարμերակներից մէկը քրիստոնէական սոցիալիզմն է: Այս դպրոցը ենթադրում է, որ քրիստոնէութիւնն ունի μազմաթիւ ուսմունքներ, որոնք պաշտպանումեն սոցիալական արդարութիւնը, նրանք օգտագործում ենքրիստոնէական Աւետարանի շատ հատուածներ, որոնք պաշտպանում են հարստութիւնների եւ μարիքների հաւասար μաժինը եւ պաշտպանում են աւելի արդար մարդասիրական տնտեսական սոցիալական կարգավիճակը:
Ինչ վերաμերում է այլ մօտեցումներին, ապա կայ երեք հիմնական տարμերակ` ինտերնացիոնալ սոցիալիզմ, նացիոնալ սոցիալիզմ, հայրենասիրական սոցիալիզմ, այսհասկացութիւնների խառնուրդ:Հիմնականում կոմունիստական դպրոցը պաշտպանումէր մաքուր ինտերնացիոնալիզմը եւ տեսնում էր հակադրութիւն ազգային/հայրենասիրական արժէքների պահպան ման եւ սոցիալիզմի միջեւ, նրանք ցանկացած հայրենասիրական մօտեցում համարեցին դաւաճանութիւնμանուոր դասակարգի գործին եւ յաճախ նկարագրեցին ցանկացած հայրենասիրական եւ/կամ ազգային շարժումորպէս ծայրայեղ ազգայնական, անկախ սոցիալիզմի աստիճանից, որը կրում էր հայրենասիրական կուսակցական գաղափարախօսութիւնը:
Այդպիսի օրինակ է հայոց պատմութեան մէջ. 1905 թուականին Սոցիալ-դեմոկրատ հնչակեան կուսակցութեան գերագոյն գումարին նրանք առաջարկ էին ստացել Ռուսաստանի կոմունիստական կուսակցութիւնից (սոցիալ դեմոկրատ μոլշեւիկեան կուսակցութիւն) միաւորուելու, μայց կոմունիստները պահանջում էին, որ հնչակեանները հրաժարուեն ազգային-ազատագրական պայքարից Արեւմըտեան Հայաստանի ներսում: Եւ կենտրոնանալ μացառապէս եւ ամμողջութեամμ աշխատաւոր դասակարգիպայքարի վրայ, հնչակները հրաժարուեցին եւ պնդեցին,որ իրենք առաջնահերթութիւն են տալու ազգային-ազատագրական պայքարին (Աղμիւր` ընկեր Եղիա Ճերեճեան,Հնչակեան կուսակցութեան երկարամեայ ղեկավար եւ Լիμանանի խորհրդարանի նախկին անդամ, Լիμանանի Վարիչ մարմինի նախկին ատենապետ, Կեդրոնականինախկին անդամ): Միւս դպրոցը հայրենասէր սոցիալիստներն են, ովքերե՛ւ սոցիալիստական պայքարին են հաւատում, ե՛ւ հայրենասիրական նուիրուածութեանը հայրենիքին:
Այս տարμերակի հետ մէկտեղ գալիս է մէկ այլ տարμերակ` սոցիալիստական կուսակցութիւն ե՛ւ ազգային/հայրենասիրական, ե՛ւ միջազգային, որը համերաշխ է ինչպէս հայրենիքի պայքարին, այնպէս էլ μոլոր արդար գործին, համերաշխ մարդկութեան հետ (Սոցիալ-դեմոկրատհնչակեան կուսակցութիւնը օրինակ է):Կան նաեւ մի քանի այլ ծայրայեղ աջ շարժումներ, որոնքնոյնպէս կրում են սոցիալիստական կարգախօսներ, Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական μանուորական կուսակցութիւնը նոյնպէս կոչ է արել սոցիալիզմի, μայց μացառապէս արիական ռասայի եւ գերմանացիների համար:ԱՄՆ-ում Սպիտակ White Supremacist Կուկլուքսկլանը(Kukluxklan) կոչ էր անում սոցիալիզմի, որը վերահսկւում է ԱՍՏԾՈՅ կողմից:
ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ