Ararad Daily Newspaper
No Result
View All Result
Download PDF
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
Ararad Daily Newspaper
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ
No Result
View All Result
Ararad Daily Newspaper
No Result
View All Result

Խապրիկներ Նոր Հաճըն Աւանէն. «Անդրանիկ Եւ Աննա Արսլանեան» Արուեստի Դպրոցը՝ Նոր Հաճընի Մշակութային Պարծանքը

Հայաստան Սիմոնեան

November 1, 2025
in Հայաստան
0
Խապրիկներ Նոր Հաճըն Աւանէն. «Անդրանիկ Եւ Աննա Արսլանեան» Արուեստի Դպրոցը՝ Նոր Հաճընի Մշակութային Պարծանքը

Հայաստանի Հանրապետութեան Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Արուեստի դպրոցը համայնքի մշակութային  կարեւոր բաղադրիչներից է: Արուեստի  դարբնոցը  57 տարեկան է:

Նոր Հաճընի համայնքապետարանի  արուեստի դպրոցը հիմնադրուել է 1968թ-ին, որի առաջին տնօրէնը եղել է տաղանդաւոր ջութակահար Յակոբ Յակոբեանը: Իր շուրջը համախմբելով շնորհալի երաժիշտ մանկավարժների, նա մեծ եռանդով ձեռնամուխ եղաւ իրենց առաջին քայլերն անող աշակերտների երաժշտական կրթութեան գործին: 1973 թուից դպրոցի տնօրէն է նշանակուել Աշոտ Ղարիպեանը: Նրա դերն անգնահատելի է դպրոցի կայացման եւ զարգացման գործում: Շուրջ 50 տարի իր անձնուէր աշխատանքի շնորհիւ դպրոցը դարձել է մատաղ սերնդի երաժշտական եւ գեղագիտական դաստիարակութեան հիանալի օճախ:

1973 թուականից դպրոցում հիմնուել է գեղանկարչութեան բաժին: 1995 թուին երաժշտական դպրոցը վերանուանուել է արուեստի դպրոց՝ ընդգրկելով գեղարուեստի եւ թատերական բաժիններ: Երաժշտական բաժնում գործում են դաշնամուրային, լարային, ժողովրդական նուագարանների եւ վոկալ բաժիններ: Դպրոցի սաները յաջողութիւնների են հասել՝ իրաւունք ստանալով  մասնակցելու հանրապետական եւ միջազգային հեղինակաւոր  ցուցահանդէսների: Դպրոցի սաների գեղանկարչական եւ նկարահիւս գործուածքային (գոբելէն) աշխատանքները փայլուն կերպով ցուցադրուել են ԱՄՆ-ում, Հարաւ-Ափրիկեան հանրապետութիւնում, Սուրիայի հանրապետութիւնում, Չեխիայում, Լեհաստանում եւ արժանացել բարձր գնահատականի:

Դպրոցը մինչ օրս շարունակում է աշխոյժ մասնակցութիւն ունենալ երաժշտական գրեթէ բոլոր հանրապետական եւ միջազգային մրցոյթ-փառատօներին: Պատանի երաժիշտները իրենց կատարողական բարձր արուեստով միշտ հիացրել են հանդիսատեսին: Տարբեր ժամանակներում դպրոցում հիւրընկալուել, աշակերտների հետ հանդիպումներ են ունեցել մեծանուն կոմպոզիտորներ՝ Էտուարտ Միրզոյեանը, Գրիգոր Հախինեանը, Էտուարտ Պաղտասարեանը:

2019 թուից «Նոր Հաճընի համայնքապետարանի արուեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրէն է նշանակուել Լիլիթ Քրիստոստուրեանը: 2023 թուից դպրոցում գործում է մանկական օփերայի բաժին, որի գեղարուեստական ղեկավարը դպրոցի ուսումնական գծով փոխտնօրէն Գարեն Գարիպեանն է: Նրա բեմադրած  «Գայլը» մանկական օփերան աննախադէպ երեւոյթ է ոչ միայն Նոր Հաճընի, այլեւ հանրապետութեան մշակութային կեանքում: Խումբը հիւրախաղերով հանդէս է եկել թէ՛ Երեւանում, թէ՛ Հայաստանի մարզերում:

Արուեստի դպրոցը մշտապէս գտնւում է Նոր Հաճընի համայնքապետարանի ուշադրութեան կեդրոնում:

2015 թուականին դպրոցը անուանակոչուել է արժանթինաբնակ հաճընցիներ «Տէր եւ տիկին Անդրանիկ եւ Աննա Արսլանեաններ»ի անունով: Այսօր նրանց զաւակները՝ Ստեփան, Կարօ եւ Արմէն Արսլանեանները հանդիսանում են դպրոցի բարերարները:

Դպրոցի հանրահռչակման լաւագոյն աւանդոյթները շարունակւում են առ այսօր: Դպրոցի  դասատուները մեծ նուիրումով եւ սիրով Նոր Հաճընի երեխաներին տալիս են արտադպրոցական կրթութիւն՝ Նոր Հաճընում ձեւաւորելով արուեստասէր հասարակութիւն:

Յառաջիկայ ծրագրերը բազմաթիւ են. մեծ խանդավառութեամբ եւ ոգեւորութեամբ դպրոցի սաները պատրաստւում են նոր օփերայի առաջնախաղին:

Իր գոյութեան 57 տարիների ընթացքում դպրոցը տուել է 1363 շրջանաւարտներ: Այժմ դպրոցում սովորում են շուրջ 250 երեխաներ:

 

Տնօրէնուհի Կիլիկիայի հայերի պատմութեան թանգարանի

Share86Tweet54
Previous Post

Պատմութեան Դասագիրքերը` Ճշմարտազանցութեան Եւ Ճշմարտասացութեան Միջեւ…

Next Post

Հայ Եկեղեցին Տագնապի Առջեւ

Next Post
Հայ Եկեղեցին Տագնապի Առջեւ

Հայ Եկեղեցին Տագնապի Առջեւ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Contact Us

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.

No Result
View All Result
  • Գլխաւոր Լուրեր
  • Հայաստան
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Գաղութային
  • Խմբագրական
  • Յօդուածներ
  • Այլազան
    • Մշակութային
    • Տնտեսական
    • Գիտական
    • Մարզական
    • Յայտարարութիւններ

© 2022 Ararad Daily (Արարատ Օրաթերթ), Member of the Social Democrat Hunchak Party.